Երևանի քաղաքապետարանից հիշեցնում են՝ Երևանում այլևս հին տրոլեյբուսներ չկան։
«Սեպտեմբերի 1-ից մեր քաղաքը վերադառնում է իր ակտիվ ռիթմին։
Դեպի դպրոց ու համալսարան, աշխատանքի կամ պարզապես քաղաքի մյուս կողմը գնալու համար ընտրեք Երևանի նոր ու հարմարավետ տրոլեյբուսները։
Նստեք
Միացրեք սիրելի երաժշտությունը
Ու շարժվեք ձեր ուղղությամբ։
Ի դեպ, դպրոցականների և ուսանողների համար գործում են ուղետոմսերի զեղչեր։ Մանրամասներին կարող եք ծանոթանալ transport.yerevan.am կայքում և ընտրել ձեզ հարմար փաթեթը։


