Երևանում իրականացվել է մոտ 13 հազար քմ փոսալցում
Լուրեր |
Երևանում ընթացող փոսալցման աշխատանքների շրջանակում իրականացվել է մոտ 13 հազար քառակուսի մետր ասֆալտբետոնե ծածկույթ։
Այս մասին փետրվարի 23-ի գործակարգավարական նիստում տեղեկացրել է Երևանի քաղաքապետարանի Շինարարության և բարեկարգման վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Անդրանիկ Թևոսյանը։
Նրա խոսքով՝ ժամանակավոր տեղային լուծում է տրվել նաև մոտ 320 փոսերի դեպքում, որոնք գույքագրված են՝ հետագայում հիմնարար աշխատանքներ իրականացնելու նպատակով։
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը դրական է գնահատել աշխատանքների տեմպը՝ նշելով, որ փետրվարի կեսերին արդեն մեծ ծավալի աշխատանք է իրականացվել։
«Իհարկե, նաև խնդիրներն են մեծածավալ, նաև որոշակի հրատապ լուծումներ պահանջող։ Այնուամենայնիվ, մենք որոշակի խնդիրներ արձանագրել ենք վարչական շրջաններում։ Ինչ-որ տեղերում ունեցել ենք լավ արդյունքներ, ինչ-որ տեղ հարցեր, այնուամենայնիվ, առաջացել են»,- նշել է քաղաքապետը։
Ավինյանը նաև դատապարտել է առանց բիտումի փոսալցման փորձ կատարած որոշ շինարարական ընկերությունների վարքագիծը՝ հանձնարարելով ուժեղացնել վերահսկողությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
2026/03/06/ 15:29 -
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43 -
2026-ի փետրվարին հարցվածների 51%-ը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը․ ՄՀԻ հարցում
2026/03/06/ 12:40 -
ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ. ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 12:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ