Կառավարությունը սահմանել է Սևանա լճում 2026 թվականի արդյունագործական որսի չափաքանակներն ու ժամկետները
Լուրեր |
Որոշման հիմքում դրված է գիտական կենտրոնի կողմից 2025 թվականին Սևանա լճում իրականացված հետազոտությունների հաշվետվությունը։
ՀՀ կառավարությունը փետրվարի 5-ի նիստում սահմանել է 2026 թվականի ընթացքում Սևանա լճում ձկան և խեցգետնի արդյունագործական որսի չափաքանակները, ժամկետները, ինչպես նաև արդյունագործական որսի կազմակերպման պայմաններն ու պահանջները։
Կառավարության որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ Սևանա լճում և դրա ջրահավաք ավազանում տարեկան իրականացվում են ձկան և խեցգետնի պաշարների հաշվառման աշխատանքներ, որոնց արդյունքներով ձևավորվում են արդյունագործական որսի առաջարկվող չափաքանակները։
Որոշման հիմքում դրված է գիտական կենտրոնի կողմից 2025 թվականին Սևանա լճում իրականացված հետազոտությունների հաշվետվությունը։ Ըստ այդ հաշվետվության՝ 2025 թվականի հոկտեմբերի դրությամբ Սևանա լճում սիգի ընդհանուր պաշարը կազմել է 3591.8 տոննա, որից արդյունագործական պաշարը՝ 1373.9 տոննա։
Գիտական կենտրոնը 2026 թվականի համար առաջարկել է սիգի արդյունագործական որսի 550 տոննա չափաքանակ, ինչը կազմում է արդյունագործական պաշարի 40 տոկոսը։
Ուսումնասիրության արդյունքներով սահմանվել է նաև սիգի նախաձվադրման և ձվադրման արգելքի ժամկետը՝ 2026 թվականի նոյեմբերի 20-ից մինչև 2027 թվականի փետրվարի 1-ը։
Կառավարության հաղորդմամբ՝ նախագծի ընդունմամբ նախատեսվում է կարգավորել Սևանա լճում կենսապաշարների օգտագործման և կայուն կառավարման գործընթացը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/18 22:00
Մարտի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/18 19:19
Մարտի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 18-ի կարևոր լուրերը
2026/03/18/ 22:00 -
Մարտի 18-ի բիզնես լուրերը
2026/03/18/ 19:19 -
Կառավարիր ուղղությունը, ոչ թե իրավիճակը․ հարմարվողականության դերը բիզնես ոլորտում
2026/03/18/ 18:13 -
Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից. որն է պատճառը
2026/03/18/ 17:41 -
ԼՂ-ից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
2026/03/18/ 17:07 -
ԲՏԱ ոլորտում ընկերությունների թիվը հասել է 10,778-ի
2026/03/18/ 17:04 -
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13 -
Հայ-իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան. ՊԵԿ նախագահ
2026/03/18/ 16:11 -
Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
2026/03/18/ 15:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․