Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից. որն է պատճառը
Լուրեր |
Արգենտինան երկրորդ երկիրն է, որը դուրս է գալիս կազմակերպությունից։
Արգենտինան պաշտոնապես դուրս է եկել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից (ԱՀԿ)։ Որոշումն ուժի մեջ է մտել մարտի 17-ին՝ մեկ տարի առաջ ներկայացված ծանուցումից հետո։
Այս մասին հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պաբլո Կիռնոն։
Նրա խոսքով՝ Արգենտինան շարունակելու է համագործակցությունը առողջապահության ոլորտում՝ երկկողմ համաձայնագրերի և տարածաշրջանային ձևաչափերի միջոցով՝ պահպանելով քաղաքական ինքնուրույնությունը։
Կառավարությունը որոշումը հիմնավորել է COVID-19 համավարակի ընթացքում ԱՀԿ-ի քաղաքականության հետ անհամաձայնությամբ։
Արգենտինան երկրորդ երկիրն է, որը դուրս է գալիս կազմակերպությունից․ ավելի վաղ նման քայլ էր կատարել Միացյալ Նահանգները։
Տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ի դուրս գալուց հետո ԱՀԿ-ում ձևավորվել է ֆինանսական պակասուրդ, իսկ կազմակերպությունը սկսել է ծախսերի կրճատման գործընթաց։
Ակնկալվում է, որ մինչև տարվա վերջ ԱՀԿ-ում կարող է կրճատվել աշխատակիցների մոտ 25%-ը։
Այս զարգացումները ցույց են տալիս, որ խոշոր դոնոր երկրների դուրս գալը ազդում է կազմակերպության ֆինանսական և կառավարման կարողությունների վրա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/21 20:00
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 19:19
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/04/21 18:45
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
Գործադուլը սկսվել է տեղական ժամանակով կեսօրին:
-
Ապրիլի 21-ի կարևոր լուրերը
2026/04/21/ 20:00 -
Ապրիլի 21-ի բիզնես լուրերը
2026/04/21/ 19:19 -
ԵՄ նոր քաղաքացիական առաքելություն կտեղակայվի Հայաստանում
2026/04/21/ 18:47 -
Լոնդոնի մետրոյում զանգվածային գործադուլ է
2026/04/21/ 18:45 -
ՊԵԿ-ում քննարվել են ԵՄ աջակցությամբ իրականացվող ծրագրերը
2026/04/21/ 18:43 -
Ատլանտյան օվկիանոսում ամբողջությամբ հալվել է հսկա այսբերգը
2026/04/21/ 18:11 -
Ռուսաստանը կտրուկ նվազեցրել է նավթի արդյունահանումը. Reuters
2026/04/21/ 18:10 -
ՀՀ բանկային վարկերը հասել են 8 տրլն դրամի՝ մեկ տարում աճելով 23%-ով
2026/04/21/ 17:36 -
Թրամփը նույնպես ներգրավված է. կա 42 կիլոմետրանոց միջանցքի նախագիծ․ ԵՄ հանձնակատար
2026/04/21/ 17:21 -
Մայիսի 5-ին Երևանի քաղաքապետարանում քաղաքացիների սպասարկումը կիրականացվի միայն առցանց
2026/04/21/ 17:12
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 21, 2026 Թ․
«Դէկավվա Ֆոնդ» բարեգործական հիմանադրամ «Հարեհաս» սոցիալ-կրթական ծրագիր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 20, 2026 Թ․