Շարունակելով հետաքրքիր և թեմատիկ միջոցառումների ավանդույթը՝ Rexus Premium Club-ի անդամներն այս անգամ հավաքվել էին դիտելու աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, ծանրորդ, ակումբական Նազիկ Ավդալյանի մասին պատմող «Մեդալի հակառակ կողմը» ֆիլմը։ Ֆիլմը մարզական դրամա է՝ լեցուն ուժով, նվիրումով և անսպառ կամքով։
Այն ներկայացնում է կնոջ պատմություն, որը հաղթահարում է դժվարությունները ոչ միայն սպորտում, այլև կյանքում՝ ապացուցելով, որ անկումները միայն նոր վերելքների սկիզբն են։
Անդամների խոսքով՝ Rexus Premium Club-ը բացառիկ հարթակ է, որտեղ փորձը, արժեքները և համագործակցությունը ձևավորում են նոր հնարավորությունների միջավայր։ Ակումբականների յուրաքանչյուր հանդիպում վերածվում է նոր կապերի, մտքերի և ոգեշնչման աղբյուրի՝ միավորելով մարդկանց, ովքեր սիրում են ապրել, ստեղծել և կիսվել հաջողությամբ։
Մանրամասները՝ տեսանյութում։
*գովազդ

