ABNews

Նոյեմբերի 3-ի կարևոր լուրերը

Լուրեր | 2026/11/03 20:21

Նոյեմբերի 3-ի կարևոր լուրերը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում կմասնակցի Euronews-ի կազմակերպած «ԵՄ ընդլայնման գագաթնաժողով 2026»-ին («Եվրոպայի ապագան» խորագրով)։ Այցի ընթացքում նախատեսված են նաև երկկողմ հանդիպումներ արտերկրի գործընկերների հետ։

ՌԴ-ն, ԱՄՆ-ն և Ուկրաինան բանակցություններ կանցկացնեն Աբու Դաբիում

ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի փոխանցմամբ՝ նոյեմբերի 10-11-ը կողմերը կքննարկեն հակամարտության դադարեցման, անվտանգության երաշխիքների, լարվածության թուլացման և հումանիտար հարցեր։

Արյան բաղադրամասերի տեղափոխումը Երևանում այլևս հարազատների պարտականությունը չէ

Հոկտեմբերի 1-ից գործող փոփոխության մասին հայտնել է Անահիտ Ավանեսյանը՝ ընդգծելով ամենօրյա դոնորության կարևորությունը արյան պաշարների համալրման համար։

ԱՄՆ-ում ընթանում են Կոնգրեսի միջանկյալ ընտրությունները

Նոյեմբերի 3-ին քաղաքացիները ընտրում են Ներկայացուցիչների պալատի 435 պատգամավորի, Սենատի 35 անդամի և շուրջ 40 նահանգապետի։ Ավելի քան 50 միլիոն մարդ արդեն մասնակցել է վաղաժամկետ քվեարկությանը։

Բնապահպանության տեսչական մարմինը հայտնաբերել է 114 ապօրինի ընդերքօգտագործման դեպք

Թաքցված ոչ մետաղական ռեսուրսների ծավալը կազմել է մոտ 12 մլն խմ։ Միայն 90 վարչական վարույթով շրջակա միջավայրին հասցված վնասը գնահատվել է ավելի քան 254 մլն դրամ։

Սուրեն Պապիկյանն ընդունել է Վրաստանի պաշտպանական ուժերի հրամանատարին

Պաշտոնական այցով Հայաստան ժամանած գեներալ-լեյտենանտ Գիորգի Մաթիաշվիլիի հետ քննարկվել են երկկողմ համագործակցությանն ու տարածաշրջանային անվտանգությանը վերաբերող հարցեր։

ՀՀ Կենտրոնական բանկը բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը

ԿԲ խորհրդի որոշմամբ քաղաքականության տոկոսադրույքը սահմանվել է 7.00%, լոմբարդային ռեպոն՝ 8.50%, բանկերից ներգրավվող միջոցներինը՝ 5.50%:

2027 թվականից կարգելվեն պոլիէթիլենային տոպրակներն ու պլաստիկ ապրանքները

Հունվարի 1-ից առևտրի և հանրային սննդի բոլոր օբյեկտներում արգելվելու է մեկանգամյա օգտագործման պլաստիկի և պոլիէթիլենային տոպրակների վաճառքն ու առկայությունը։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը