ABNews

Նոյեմբերի 3-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/11/03 19:19

Նոյեմբերի 3-ի բիզնես լուրերը

Տեղական լուրեր

  • ԿԲ-ն բարձրացրել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը՝ հասցնելով 7%-ի

    Նոյեմբերի 3-ի նիստում ՀՀ Կենտրոնական բանկի խորհուրդը որոշել է վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացնել մինչև 7.00%: Լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8.50%, իսկ ներգրավվող միջոցներինը՝ 5.50%:

  • ՌԴ-ն արգելել է 1 մլն ռուբլուց ավելի կանխիկի արտահանումը ԵԱՏՄ երկրներ

    Ռուսաստանի Դաշնությունն արգելել է ֆիզիկական անձանց ՌԴ-ից ավելի քան 1 մլն ռուբլի կանխիկ արտահանել ԵԱՏՄ երկրներ (այդ թվում՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղզստան), ինչպես նաև Ադրբեջան, Տաջիկստան և Ուզբեկստան: Իրավաբանական անձանց և ԱՁ-ների համար արգելքը գործում է անկախ գումարի չափից:

  • 254 մլն դրամի վնաս շրջակա միջավայրին. ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք

    ԲԸՏՄ-ն անօդաչու թռչող սարքերի և թվային գործիքների կիրառմամբ 2026 թ. 9 ամիսներին հայտնաբերել է ապօրինի ընդերքօգտագործման 114 դեպք, որոնցից 90-ով շրջակա միջավայրին պատճառված վնասը գնահատվել է 254.5 մլն դրամ:

  • Հայաստանի տնտեսության աճի հիմնական աղբյուրները՝ ծառայություններն ու շինարարությունը (ԵԱԶԲ)

    Եվրասիական զարգացման բանկի ամփոփագրով՝ 2026 թ. հունվար–սեպտեմբերին Հայաստանի ՏԱՑ-ն աճել է 6.9%-ով: Աճը հիմնականում ապահովել են ծառայություններն ու շինարարությունը, մինչդեռ սեպտեմբերին արդյունաբերության 4.5% անկումը զսպել է ընդհանուր տեմպը:

  • 2027-ին կընդլայնվի ԽՍՀՄ Խնայբանկի ավանդների փոխհատուցում ստացողների շրջանակը

    2027 թվականին նախատեսվում է ծրագրում ընդգրկել մինչև 1946 թ. դեկտեմբերի 31-ը ծնված անձանց՝ շահառուների թիվը 5.5 հազարից հասցնելով 11 հազարի (բյուջեով նախատեսված է շուրջ 2.1 մլրդ դրամ):

  • Հայաստանյան 17 առևտրային բանկերն էլ 1000 խոշոր հարկատուների ցանկում են

    2026 թ. հունվար-սեպտեմբերին 17 առևտրային բանկերը պետբյուջե են վճարել 149.22 մլրդ դրամ (146.47 մլրդ դրամ հարկային, 2.76 մլրդ դրամ մաքսային վճարներ): 9 բանկ ընդգրկվել է առաջին 50-յակում, իսկ 2-ը՝ առաջատար տասնյակում:

Միջազգային լուրեր

  • ԱԲ ներդրումներից ստացված առաջին խոշոր եկամուտները

    Համաշխարհային կորպորացիաները հայտնել են ԱԲ ոլորտի ներդրումներից ստացված ֆինանսական արդյունքների մասին. մասնավորապես, Google-ի ամպային ծառայությունների հասույթն աճել է ավելի քան երկու անգամ՝ հասնելով գրեթե 31 մլրդ դոլարի:

  • Ուկրաինայի պետական պարտքը 20 տարում աճել է 130 անգամ

    2026 թ. սեպտեմբերի 30-ի դրությամբ Ուկրաինայի պետական և պետության կողմից երաշխավորված պարտքը հասել է 212.6 մլրդ դոլարի: 2027 թ. բյուջեի նախագծով նախատեսված է 37 մլրդ դոլարի դեֆիցիտ:

  • Apple-ը կրկին դարձել է աշխարհի ամենաթանկ ընկերությունը

    Հոկտեմբերի 30-ին Apple-ի շուկայական կապիտալիզացիան հասել է 5.03 տրիլիոն դոլարի՝ առաջ անցնելով Nvidia-ից (4.93 տրիլիոն դոլար):

  • ԵՄ-ում բնական գազը դարձել է աշխարհում ամենաշատ թանկացած ապրանքը

    2026 թ. առաջին 10 ամիսներին ԵՄ-ում բնական գազի գինն աճել է 259.31%-ով (շուրջ 3.6 անգամ): Երկրորդ տեղում Մեծ Բրիտանիայի գազն է (239.55%), իսկ երրորդում՝ Հարավարևելյան Ասիայի ՀԲԳ-ն (233.52%):

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը