ABNews

8 զոհ, 3 վիրավոր․ ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Լուրեր | 2026/11/03 22:25

8 զոհ, 3 վիրավոր․ ավտովթար՝ Արագածոտնի մարզում

Այսօր՝ նոյեմբերի 3-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 21։10-ի սահմաններում Երևան-Վանաձոր ավտոճանապարհին, Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass» մակնիշի, «Opel Zafira» մակնիշի, «Chevrolet Volt» մակնիշի ավտոմեքենաները և կցորդիչով բեռնատարը։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 8 մարդ տեղում մահացել է, 3-ը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

ՆԳՆ-ն տեղեկացրել է, որ նոյեմբերի 3-ին՝ ժամը 20։55-ին, Արագածոտնի մարզային օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ապարան-Աշտարակ ավտոճանապարհին՝ Օհանավան բնակավայրի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ փրկարար ծառայության և ոստիկանության ծառայողներ։

Shamsyan.com-ի տվյալներով՝ կա 8 զոհ, 3 վիրավոր։

Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը