Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Խորվաթիայի վարչապետ Անդրեյ Պլենկովիչի հանդիպումը:
Զրուցակիցները ջերմությամբ են հիշել Երևանում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակում ունեցած հանդիպումը, որի ընթացքում ստորագրվել է Ռազմավարական երկխոսության վերաբերյալ համատեղ հռչակագիրը։ Կողմերը համոզմունք են հայտնել, որ այն կարևոր հանգրվան է դարձել երկկողմ հարաբերություններում և լավ հիմք են ստեղծել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խորացման համար:
Նիկոլ Փաշինյանը և Անդրեյ Պլենկովիչն ընդգծել են առևտրատնտեսական կապերի խորացումը և այդ առումով կարևորել այս տարի անցկացված գործարար համաժողովն ու ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Հայաստան-Եվրոպական միություն համագործակցության զարգացման, ինչպես են նաև մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումների ընթացքի շուրջ:
Կողմերն անդրադարձել են նաև տարածաշրջանային գործընթացներին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության հետագա ամրապնդմանն ուղղված հարցերի:
ABNews
Քննարկվել է հայ-խորվաթական առևտրատնտեսական կապերի խորացումը
Լուրեր | 2026/11/03 14:57

Տարածել
Կարդացեք նաեւ

Լուրեր | 2026/11/25 11:45
Բիզնեսի իրավունքները քրեական վարույթներում. քննարկվել են գործարարներին մտահոգող խնդիրները
Նոյեմբերի 24-ին տեղի է ունեցել ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին առընթեր գործարարության ոլորտում իրավունքների պաշտպանության և խթանման հարցերով հասարակական խորհրդի հերթական նիստը՝ «Քրեական վարույթների շրջանակներում տնտեսվարող սուբյեկտների իրավունքների և ազատությունների պատշաճ երաշխավորմանն առնչվող գործնական խնդիրներ» թեմայով։Բացման խոսքով հանդես է եկել Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։ Ո...

Լուրեր | 2026/11/25 11:41
Այս նոյեմբերը կարող է դառնալ դիտարկումների պատմության ամենատաք նոյեմբերը
Ճապոնական JRA-3Q վերավերլուծության տվյալներով՝ նոյեմբերի առաջին 22 օրերին օդի միջին գլոբալ ջերմաստիճանը կազմել է +14,77 °C՝ կլիմայական նորման գերազանցելով 0,98 °C-ով։ Այդ մասին ասված է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանի Ֆեյսբուքի էջում։«Համեմատության համար՝ մինչ այժմ ամենատաքը համարվող 2023 թվականի նոյեմբերին ամսվա միջին ջերմաստիճանը նորմայից բարձր է եղել 0...

Լուրեր | 2026/11/25 11:37
Կրկնակի ավելացած տուգանքներ՝ սխալ կայանման համար. Պարեկային ծառայությունը ամփոփել է 9 ամսվա տվյալները
Ճանապարհային երթևեկության մասնակիցների անվտանգության ապահովումն ու ճանապարհատրանսպորտային պատահարների կանխարգելումը Պարեկային ծառայության շուրջօրյա գործունեության առանցքային ուղղություններից են։ Այդ նպատակով պարեկային ծառայողներն իրականացնում են հետևողական վարչարարություն՝ ուշադրության կենտրոնում պահելով հատկապես ճանապարհային երթևեկության անվտանգությանն անմիջականորեն սպառնացող իրավախախտումները։202...

Լուրեր | 2026/11/25 11:26
Նոր կանոններ՝ ծնողական ժամի համար. ովքե՞ր կզրկվեն այդ իրավունքից և ի՞նչ պայմաններ են փոխվում
Աշխատանքի և բարեկեցության նախարարության կողմից հանրային քննարկման ներկայացված Աշխատանքային օրենսգրքի փոփոխություններից է նաև ծնողական ժամի կիրառման հետ կապված խնդիրների կարգավորումը․ աշխատողի կողմից ծնողական ժամի օգտագործման կոնկրետ ժամանակահատվածի որոշում, աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններով պայմանավորված՝ գործատուի և աշխատողի շահերի հավասարակշռում։ Այս մասին հայտնում է նախարարությունը...

