Քննարկվում է հարկեր վճարող և թափանցիկ աշխատող տաքսիստների վարկավորման հնարավորությունը
Լուրեր |
Վարորդների դժգոհության պատճառներից մեկը այն է, որ չգրանցված լինելու կամ եկամուտների պատշաճ արտացոլման բացակայության պատճառով բանկերը մերժում են վարկ տրամադրել։
ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Կենտրոնական բանկի, Բանկերի միության և «Յանդեքս» ընկերության ներկայացուցիչների հետ նախաձեռնել է քննարկում՝ հարկեր վճարող և թափանցիկ աշխատող տաքսու վարորդների վարկավորման հնարավորությունների շուրջ։
Նախարարը հանդիպման մասին հայտնել է «Ֆեյսբուք»-ի իր էջում՝ ընդգծելով, որ գործընթացին կարող են միանալ նաև այլ տաքսի հարթակներ։
«Եթե կան տաքսու վարորդներ, ովքեր չունեն դասակարգված վարկեր, վճարում են հարկեր իրենց գործունեությունից և չեն կարողացել վարկավորվել իրենց թափանցիկ եկամուտներին համապատասխան, խնդրում եմ դիմել ձեզ սպասարկող ընկերությանը, օրինակ՝ Յանդեքսին, այնուհետև վերջիններս մեզ կփոխանցեն տվյալները՝ դեպք առ դեպք բանկերի հետ քննարկելու համար»,– նշել է Պապոյանը։
Վերջին օրերին «Յանդեքս» տաքսի ծառայության մի շարք վարորդներ բողոքի ակցիաներ են անցկացրել՝ բարձրաձայնելով իրենց չգրանցված լինելու խնդիրը։ Վարորդների դժգոհության պատճառներից մեկը այն է, որ չգրանցված լինելու կամ եկամուտների պատշաճ արտացոլման բացակայության պատճառով բանկերը մերժում են վարկ տրամադրել։
Քննարկումների նպատակն է գտնել լուծումներ, որոնք հնարավորություն կտան օրինական դաշտում գործող և հարկային պարտավորությունները կատարող վարորդներին օգտվել ֆինանսական ծառայություններից՝ իրենց հայտարարագրված եկամուտներին համապատասխան։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
2026/03/06/ 15:29 -
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43 -
2026-ի փետրվարին հարցվածների 51%-ը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը․ ՄՀԻ հարցում
2026/03/06/ 12:40 -
ՀՀ քաղաքացու անձնագրով ԱՄԷ-ից Հայաստան է վերադարձել է 197 անձ. ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 12:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ