ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հերթական աշխատանքային այցն է կատարել Հայոց ցեղասպանության հուշահամալիր, որտեղ ավարտին են մոտենում հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքները։
Նախարարին ուղեկցել են ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը և ՀՑԹԻ տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Հրաչյա Թաշչյանը։
Այցի ընթացքում հուշահամալիրի նախագծի հեղինակային խմբի ճարտարապետները և կապալառու շինարարական կազմակերպության ներկայացուցիչները ներկայացրել են իրականացվող աշխատանքների ավարտական փուլի մանրամասները։
Ժաննա Անդրեասյանը կարևորել է աշխատանքների ժամանակին ավարտի ապահովումը՝ ընդգծելով սահմանված ժամկետների պահպանման անհրաժեշտությունը։

