Չինաստանը դարձել է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերը 2025–2026 ֆինանսական տարում

Այս հարաբերակցությունը ձևավորել է առևտրային դեֆիցիտի աճԼ

2025–2026 ֆինանսական տարվա արդյունքներով Չինաստանը դարձել է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերը։ Այս մասին հայտնում է The Economic Times-ը՝ հղում անելով կառավարական աղբյուրներին։

Մարտի 31-ին ավարտված հաշվետու տարում երկկողմ ապրանքաշրջանառությունը գերազանցել է 151 միլիարդ դոլարը։

Հնդկաստանից Չինաստան արտահանումը աճել է 36.6%-ով՝ կազմելով 19.47 միլիարդ դոլար, իսկ ներմուծումը Չինաստանից ավելացել է 16%-ով՝ հասնելով 131.6 միլիարդ դոլարի։

Այս հարաբերակցությունը ձևավորել է առևտրային դեֆիցիտի աճ՝ Հնդկաստանի համար այն հասցնելով 112.6 միլիարդ դոլարի։

Տվյալները ցույց են տալիս, որ առևտրաշրջանառության աճը հիմնականում պայմանավորված է ներմուծման բարձր ծավալներով, ինչը մեծացնում է կախվածությունը չինական մատակարարումներից։

Չինաստանը նախկինում ևս զբաղեցրել է Հնդկաստանի խոշորագույն առևտրային գործընկերոջ դիրքը՝ 2014–2018 և 2020–2021 թվականների որոշ ժամանակահատվածներում, ինչը վկայում է երկկողմ առևտրի կայուն բարձր մակարդակի մասին։