2025-ի ընթացքում հարկային եկամուտները և պետական տուրքերը ավելացել են 14 %-ով. ՊԵԿ
Լուրեր |
Ապահովվել է 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք։
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ 2025 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում ապահովվել է 2 տրլն 725.2 մլրդ դրամ հարկային եկամուտների և պետական տուրքերի մուտք։
Նշված ցուցանիշը 2024 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 334.3 մլրդ դրամով կամ 14 տոկոսով։
2025 թվականի պետական բյուջեի մասին օրենքով սահմանված 2 տրլն 720.3 մլրդ դրամի նկատմամբ հարկերի և տուրքերի փաստացի մուտքը կազմել է 100.2 տոկոս։ Տարվա ընթացքում բյուջեի օրենքում կատարված փոփոխություններով վերանայված 2 տրլն 729.4 մլրդ դրամ ցուցանիշի նկատմամբ փաստացի կատարողականը կազմել է 99.8 տոկոս։
Միաժամանակ ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ փաստացի մուտքերը գերազանցել են նաև 2026–2028 թվականների պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում և 2026 թվականի բյուջետային ուղերձ-բացատրագրում 2025 թվականի համար կանխատեսված ցուցանիշները։
Ներկայացված տվյալները բնութագրում են հարկային վարչարարության և տնտեսական ակտիվության արդյունքում ձևավորված եկամուտների դինամիկան։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․