Գիտության ֆինանսավորում, խցանումների խնդիր․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
Լուրեր |
ՀՀ կառավարությունը վերջին նիստում ընդունել է մի շարք կարևոր որոշումներ, որոնք վերաբերում են ինչպես միջազգային միջոցառումների կազմակերպմանը, այնպես էլ քաղաքաշինությանը, գիտության զարգացմանը, սոցիալական աջակցությանը և տրանսպորտային խնդիրների լուծմանը։
Ստորև՝ ամենակարևոր 5 լուրերը մեկտեղված։
Աշխատանքային օրվա տեղափոխում՝ ԵՔՀ գագաթնաժողովի պատճառով
2026թ․ մայիսի 3-4-ը Երևանը կհյուրընկալի Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը՝ շուրջ 50 բարձրաստիճան պատվիրակությունների մասնակցությամբ։ Քաղաքում տրանսպորտի արդյունավետ կազմակերպման համար որոշվել է մայիսի 4-ի աշխատանքային օրը տեղափոխել ապրիլի 18-ի շաբաթ օրը։
«Պասկևիչի բլուր»․ Երևանի նոր բազմաֆունկցիոնալ կենտրոն
Կառավարությունը լիազորել է Երևանի քաղաքապետին պայմանագիր կնքել Նորագյուղ թաղամասի շուրջ 83.9 հա տարածքի զարգացման համար։ Նախատեսվում է մինչև 2–2.5 մլն քմ կառուցապատում, շուրջ 155 շենք, կանաչ գոտիներ, նոր ճանապարհներ, ստորգետնյա ավտոկայանատեղիներ և նույնիսկ մինչև 70 հարկանի երկնաքեր։ Ծրագիրը նպատակ ունի բեռնաթափել Երևանի փոքր կենտրոնը։
Գիտության զարգացման ռազմավարություն՝ 2026–2030թթ․
ԿԳՄՍ նախարարությունը ներկայացրել է գիտության զարգացման նոր ռազմավարական ծրագիրը՝ 94 գործողությամբ։ Թիրախների թվում են՝
-
400 արտերկրյա առաջատար գիտնականների ներգրավում ՀՀ-ում,
-
1000 հայ գիտաշխատողների վերապատրաստում արտասահմանում,
-
գիտության ֆինանսավորումը մինչև 2030թ․ հասցնել ՀՆԱ-ի շուրջ 1%-ի։
Խնայբանկի ավանդների փոխհատուցումը կշարունակվի 2026-ին
Պետությունը կշարունակի փոխհատուցում վճարել խորհրդային Խնայբանկի ավանդատուներին՝ մինչև 1944թ․ դեկտեմբերի 31-ը ծնված ՀՀ ռեզիդենտներին։ Առաջնահերթություն կունենան պատերազմի վետերաններն ու սահմանամերձ գյուղերի բնակիչները։
Երևանի խցանումներ․ երկարաժամկետ լուծումներ և ԱԲ կիրառություն
Կառավարությունը ընդունում է, որ Երևանի խցանումները դարձել են համակարգային խնդիր։ Լուծումները նախատեսվում են առաջիկա տասնամյակների կտրվածքով՝ ներառելով ճանապարհային նոր ենթակառուցվածքներ և արհեստական բանականության գործիքների կիրառում տրանսպորտի կառավարման ոլորտում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հնդկաստանում ՀՀ դեսպանությունը գործում է արտակարգ ռեժիմով
2026/03/06/ 15:56 -
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
2026/03/06/ 15:29 -
Ասիական բորսաներում անկումը շարունակվում է
2026/03/06/ 14:45 -
Հնդկաստանում գտնվող 104 ՀՀ քաղաքացի վերադարձել է Երևան․ ՀՀ ԱԳՆ
2026/03/06/ 14:25 -
Վնասազերծվել է Արաբկիրում կրակոցների հեղինակը (տեսանյութ)
2026/03/06/ 14:17 -
Անվճար լողի պարապմունքներ՝ Տավուշի և Կոտայքի մարզերի դպրոցականների համար
2026/03/06/ 14:14 -
Իրանը հստակեցրել է Հորմուզի նեղուցով անցման կանոնները
2026/03/06/ 14:03 -
Իրանն այժմ ցանկանում է բանակցել, իսկ ԱՄՆ-ն՝ կռվել. Թրամփ
2026/03/06/ 12:45 -
«Քաղաքացիական պայմանագիրը»՝ 29%, երկրորդ տեղում՝ «Մեր ձևով»՝ 11%. որ ուժին կքվեարկեին քաղաքացիները, եթե ընտրությունները լինեին հաջորդ կիրակի
2026/03/06/ 12:43 -
2026-ի փետրվարին հարցվածների 51%-ը կողմ է ԵՄ-ին Հայաստանի անդամակցությանը․ ՄՀԻ հարցում
2026/03/06/ 12:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Բիզնես ֆինանսավորում Կոնվերս Բանկից. Վանատուր համալիրի զարգացման պատմությունը
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ