ԱԺ-ում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը։
Նախագծով առաջարկվում է արգելել այն բովանդակության տարածումը, որը կոչ է անում բռնի տապալել սահմանադրական կարգը կամ քարոզում է պատերազմ։
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի խոսքով՝ կսահմանվեն նաև հստակ չափորոշիչներ նման բովանդակության հայտնաբերման համար։
Առաջարկվում է նաև արգելել օտարերկրյա տեսալսողական ծրագրերում ՀՀ ներքաղաքական կյանքին միջամտող բովանդակության տարածումը։
Փոփոխություններով նախատեսվում է հստակեցնել ցանցային օպերատորների նկատմամբ կիրառվող պատասխանատվության մեխանիզմները՝ ներառյալ լիցենզիայի կասեցումն ու տուգանքները։
Նախաձեռնության նպատակն է ապահովել տեղեկատվական անվտանգությունը և սահմանել հստակ կանոններ մեդիա դաշտում։

