ԱՄՆ-ը չի երկարաձգել ռուսական նավթի վաճառքի թույլտվությունը

Արտահանումը նույնպես աճել է՝ օրական հասնելով 7.1 միլիոն բարելի։

Թրամփի վարչակազմը չի երկարաձգել ժամանակավոր պատժամիջոցների մեղմացումը, որը թույլ էր տալիս օրինական վաճառել արդեն բեռնված ռուսական նավթը։

Bloomberg-ի փոխանցմամբ՝ այդ միջոցառումը դադարել է գործել ապրիլի 11-ից։

Մեղմացումը ներդրվել էր Մերձավոր Արևելքում լարվածության և էներգետիկ շուկաների վատթարացման ֆոնին, երբ Իրանի կողմից Հորմուզի նեղուցի փակումը կրճատել էր համաշխարհային մատակարարումները։

Այս քայլով Վաշինգտոնը ժամանակավորապես ավելացրել էր նավթի առաջարկը՝ մեղմելու գների աճը, որը գերազանցել էր մեկ բարելի համար 100 դոլարը։

Միաժամանակ, ԱՄՆ-ը չի նախատեսում երկարաձգել նաև իրանական նավթի վաճառքի ժամանակավոր թույլտվությունը։

Միջազգային էներգետիկ գործակալության տվյալներով՝ 2026 թվականի մարտին Ռուսաստանի նավթի և նավթամթերքի արտահանումից ստացված եկամուտը աճել է՝ հասնելով 19 մլրդ դոլարի։

Արտահանումը նույնպես աճել է՝ օրական հասնելով 7.1 միլիոն բարելի։

Այս զարգացումները վկայում են, որ էներգետիկ շուկաներում լարվածությունն ու վերադասավորումները շարունակվում են։