Վերջին մեկ օրվա ընթացքում ավելի քան երկու տասնյակ առևտրային նավեր հատել են Հորմուզի նեղուցը։
The Wall Street Journal-ի փոխանցմամբ՝ դրանց թվում եղել են լցանավեր, բեռնանավեր և կոնտեյներատարներ։
Ամերիկացի պաշտոնյաների տվյալներով՝ որոշ նավեր նեղուցով անցնելիս անջատել են իրենց տրանսպոնդերները, ինչը կարող է կապված լինել անվտանգության ռիսկերի հետ։
Իրավիճակը զարգանում է Իրանի նավահանգիստների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած ծովային շրջափակման պայմաններում։
Այն ուժի մեջ է մտել ապրիլի 13-ից՝ ամերիկա-իրանական բանակցությունների ձախողումից հետո։
Հորմուզի նեղուցը համաշխարհային առևտրի և էներգակիրների փոխադրման կարևորագույն ուղիներից է, և լարվածության աճը կարող է ազդեցություն ունենալ միջազգային շուկաների վրա։

