Հայաստանն ու Ադրբեջանը զգալի աջակցություն են ցուցաբերել Իրանից Ռուսաստանի քաղաքացիների տարհանման գործընթացում։
Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ հյուպատոսական դեպարտամենտի տնօրեն Ալեքսեյ Կլիմովը՝ «TASS»-ին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Ադրբեջանը թույլ է տվել ռուս քաղաքացիներին օգտվել «Աստարա» սահմանային անցակետից, որը 2020 թվականից փակ էր անհատական անցումների համար։
Այս հնարավորությունը տրամադրվել է Թեհրանում Ռուսաստանի դեսպանության նախնական դիմումի հիման վրա։
Տարհանման գործընթացում աջակցություն է ցուցաբերվել նաև Հայաստանի կողմից։

