Rolex-ի և Cartier-ի ղեկավարները համոզել են Թրամփին նվազեցնել Շվեյցարիայի համար մաքսատուրքերը
Լուրեր |
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրների և տարածքների արտադրանքի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։
Վեց շվեյցարացի միլիարդատերեր, այդ թվում՝ Rolex և Cartier շքեղ ապրանքանիշերի սեփականատեր ընկերությունների ղեկավարները, նոյեմբերի 4-ին Վաշինգտոնում հանդիպել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ շվեյցարական ապրանքների մաքսատուրքերի 39%-ով նվազեցման հույսով, հաղորդում է Tribune de Genève թերթը։
Հաղորդագրության համաձայն, Օվալաձև աշխատասենյակում Թրամփի հետ հանդիպմանը մասնակցել են շքեղության և էներգետիկայի ոլորտների ներկայացուցիչներ, որոնցից հինգը «Ժնևում գտնվող միջազգային կորպորացիաների ղեկավարներ» են եղել։ Նրանց թվում են եղել Rolex-ի գործադիր տնօրեն Ժան-Ֆրեդերիկ Դյուֆուրը և նրա մրցակից Յոհան Ռուպերտը, Cartier, Piaget և Vacheron Constantin ընկերությունների սեփականատեր Richemont-ի նախագահը։ Շվեյցարիայի կառավարությունը ներկա չի եղել բանակցություններին։
«Մինչ այժմ ոչ ոք չի բացահայտել հանդիպման տևողությունն ու դրա բովանդակությունը»,- ուշադրություն է հրավիրել պարբերականը։ «Նաև վստահություն չկա, որ Շվեյցարիան մոտեցել է իր նպատակին՝ շվեյցարական ապրանքների ներմուծման համար ԱՄՆ-ի մաքսատուրքերի 39%-ով նվազեցմանը»։
Թերթի տվյալներով, բանակցություններին մասնակցել են նաև աշխարհի խոշորագույն կոնտեյներային օպերատոր MSC-ի նախագահ Դիեգո Ապոնտեն, խոշոր համաշխարհային նավթային թրեյդեր Mercuria-ի համահիմնադիր Դանիել Եգգին, թանկարժեք մետաղների առևտրի և վերամշակման MKS PAMP խմբի ղեկավար Մարվան Շաքարչին և Partners Group ներդրումային ընկերության համահիմնադիր Ալֆրեդ Գանտները։ Համատեղ հայտարարության մեջ ձեռնարկատերերը նշել են, որ իրենց նախաձեռնությամբ կազմակերպված հանդիպումը կոչված է եղել «Շվեյցարիայի և ԱՄՆ-ի տնտեսական հարաբերությունների ամրությունն ու կայունությունը ընդգծելուն»։ Այնտեղ ասվում է նաև, որ միլիարդատերերը «չեն մասնակցել ամերիկացի նախագահի հետ ուղիղ բանակցություններին»։
Օգոստոսի սկզբին «Tribune de Genève»-ը հայտնել էր, որ Թրամփը անտեսել է Շվեյցարիայի նախագահ Կարին Քելլեր-Զուտտերի այցը, որը մեկնել էր Վաշինգտոն՝ հույս ունենալով Սպիտակ տան հետ համաձայնության հասնել այն բանից հետո, երբ նա հայտարարել է օգոստոսի 7-ին կոնֆեդերացիայի նկատմամբ 39% չափով ներմուծման մաքսատուրքեր մտցնելու պլանների մասին։
Ապրիլի 2-ին Թրամփը հայտարարեց 185 երկրների և տարածքների արտադրանքի նկատմամբ մաքսատուրքեր սահմանելու մասին։ Օգոստոսի 1-ին նա հրամանագիր է ստորագրել ավելի քան 60 երկրների և Եվրամիության նկատմամբ 15%-ից մինչև 41% չափով մաքսատուրքերի մասին։ Դրանք ուժի մեջ են մտել օգոստոսի 7-ին։ Ամենաբարձր մաքսատուրքերը սահմանվել են Իրաքի (35%), Սերբիայի (35%), Շվեյցարիայի (39%), Լաոսի (40%), Մյանմայի (40%) և Սիրիայի (41%) համար։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը
2026/03/03/ 12:55 -
Համաշխարհային բանկը 70,4 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին
2026/03/03/ 12:11 -
Մարտի 4-ին Մասկատ-Երևան չվերթի տոմսեր ունեցողիները անվճար կտեղափոխվեն Մասկատ. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
2026/03/03/ 12:10 -
Գործարար Ումար Ջաբրաիլովի ինքնասպանությունը․ ինչ է հայտնի հանգամանքների մասին
2026/03/03/ 11:58 -
Հորմուզի նեղուց․ ինչու այն կենսական նշանակություն ունի նավթի մատակարարումների համար
2026/03/03/ 11:48 -
Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են․ ՆԳՆ խոսնակ
2026/03/03/ 11:44 -
Նավթի գներն աճում են երրորդ օրն անընդմեջ՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին
2026/03/03/ 11:40 -
Մարտի 3-ից էլեկտրոնային կառավարման համակարգերը որոշ ժամանակով հասանելի չեն լինելու․ ՊԵԿ
2026/03/03/ 11:38 -
Ամռան ամիսներին ջրանջատումներ լինելու են, բայց ոչ թե 7 ժամ, այլ 3-4 ժամ. Ջրային կոմիտեի նախագահ
2026/03/03/ 11:34 -
ՊԵԿ-ում ներկայացվել է Մեղրիի անցակետի վերակառուցման և արդիականացման ծրագիրը
2026/03/03/ 11:27
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.