ԱՄԷ-ում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը կազմակերպում են անվճար տեղափոխում այն քաղաքացիների համար, որոնք ունեն Fly One ընկերության մարտի 4-ին ժամը 21:00-ին կայանալիք Մասկատ–Երևան չվերթի հաստատված տոմսեր։
Գրանցման պայմաններ
Տեղափոխումից կարող են օգտվել բացառապես այն քաղաքացիները, որոնք արդեն ունեն նշված չվերթի հաստատված տոմս։ Տեղափոխման ցանկություն ունեցող քաղաքացիներին առաջարկվում է անհատապես գրանցվել համապատասխան հղումով՝ մինչև մարտի 3-ը ժամը 20:00-ը։
Չվերթի տոմսերը հնարավոր է ձեռք բերել՝ զանգահարելով հետևյալ հեռախոսահամարին՝ +37494366540։
Ավտոբուսների շարժման տվյալներ
-
Աբու Դաբի – ԱՄԷ-ում ՀՀ դեսպանության տարածքից (President Joko Widodo str. 63)
Մեկնում՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին
Ուղևորների հավաք՝ ժամը 01:30-ին -
Դուբայ – ՀՀ գլխավոր հյուպատոսության տարածքից (GoldCrest Executive Tower, JLT, Cluster C)
Մեկնում՝ մարտի 4-ին ժամը 02:00-ին
Ուղևորների հավաք՝ ժամը 01:30-ին
Նշվում է, որ Աբու Դաբիից և Դուբայից մինչև Մասկատի օդանավակայան ճանապարհի տևողությունը կազմում է մոտավորապես 12–13 ժամ։

