ՊԵԿ-ը հիշեցնում է հատուկ հարկման համակարգերի ընտրության վերջնաժամկետը
Լուրեր |
Շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերում գործունեություն իրականացնելու սահմանափակումները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածներում՝ 254-րդ և 267-րդ։
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ հատուկ հարկման համակարգերում 2026 թվականի հունվարի 1-ից գործունեություն իրականացնելու հայտարարությունը պետք է ներկայացվի մինչև 2026 թվականի փետրվարի 20-ը ներառյալ։
Նշված ժամկետը սահմանված է
-
շրջանառության հարկով հարկման համակարգի համար՝ ՀՀ հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածով,
-
միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի համար՝ ՀՀ հարկային օրենսգրքի 267-րդ հոդվածով։
ՊԵԿ-ը նշում է, որ հարկման համակարգի ընտրության հետ կապված իրավական խնդիրներից խուսափելու համար 2026 թվականի հունվարի 1-ից հատուկ հարկման համակարգում գործունեություն իրականացնելու ցանկություն ունեցող հարկ վճարողները պետք է հայտարարությունը ներկայացնեն օրենքով սահմանված ժամկետում՝ բացառապես էլեկտրոնային եղանակով, Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով։
Նոր ստեղծված կազմակերպությունները կամ անհատ ձեռնարկատերերը համապատասխան հայտարարությունը պարտավոր են ներկայացնել պետական գրանցում ստանալուց կամ հարկային հաշվառվելուց հետո 20 օրվա ընթացքում։
Միաժամանակ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ շրջանառության հարկի և միկրոձեռնարկատիրության հարկման համակարգերում գործունեություն իրականացնելու սահմանափակումները սահմանված են ՀՀ հարկային օրենսգրքի համապատասխան հոդվածներում՝ 254-րդ և 267-րդ։
Կոմիտեն նաև տեղեկացնում է, որ միկրոձեռնարկատիրության հարկման համակարգին վերաբերող առանձին հարցերի վերաբերյալ մանրամասները հասանելի են միկրոձեռնարկատիրության հարկման համակարգի վերաբերյալ իրազեկման թերթիկում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/18 22:00
Մարտի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/18 19:19
Մարտի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մակրոնը բանակցություններ է վարել Թրամփի հետ․ ինչ է քննարկվել
2026/03/19/ 12:36 -
Ինչպես է կազմակերպվելու խաղողի մթերման գործընթացը այս տարի․ տեխնիկական վերազինումներ
2026/03/19/ 12:20 -
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակ Արմենակյան փողոցում
2026/03/19/ 10:50 -
Մարտի 18-ի կարևոր լուրերը
2026/03/18/ 22:00 -
Մարտի 18-ի բիզնես լուրերը
2026/03/18/ 19:19 -
Կառավարիր ուղղությունը, ոչ թե իրավիճակը․ հարմարվողականության դերը բիզնես ոլորտում
2026/03/18/ 18:13 -
Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից. որն է պատճառը
2026/03/18/ 17:41 -
ԼՂ-ից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
2026/03/18/ 17:07 -
ԲՏԱ ոլորտում ընկերությունների թիվը հասել է 10,778-ի
2026/03/18/ 17:04 -
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․