Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Արմենակ Արմենակյան փողոցում

Մասնավորապես՝ Արմենակյան – Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների հետադարձը կարգելվի:

Երթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Արմենակ Արմենակյան փողոցում։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

«Հարգելի՛ քաղաքացիներ,

մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. մարտի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Արմենակ Արմենակյան փողոցում:

Մասնավորապես՝  Արմենակյան – Սերո Խանզադյան փողոցների խաչմերուկում տրանսպորտային միջոցների հետադարձը կարգելվի»։