Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում. Փաշինյան
Լուրեր |
Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Համբուրգում լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց, որ Գերմանիայի կողմից ՀՀ քաղաքացիներին վիզա տրամադրելու հարցում նորություն է սպասվում։ Ինչպես Գերմանիայից հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, վարչապետ Փաշինյանը նշեց` ՀՀ-ում Գերմանիայի դեսպանը հայտնել է, որ վիզաների ստացման գործընթացում հերթեր չեն լինելու։
«Շատ կարևոր նորություն իմացանք երեկ Բեռլինում։ Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանը ասաց, որ հաջորդ տարվանից Գերմանիայի դեսպանատանը այլևս հերթեր չեն լինելու», - ասաց Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետն այս առնչությամբ հավելյալ մանրամասներ չներկայացրեց, սակայն նշեց, որ ՀՀ քաղաքացիների համար ԵՄ մուտքի վիզա ստանալու գործընթացը դյուրացնելու հարցը իրենց օրակարգում է։ Այս հարցի ուղղությամբ բավական երկար ժամանակ աշխատում են Եվրամիության գործընկերների հետ` ներկայացնելով քաղաքացիների այն մտահոգությունը, որ վիզա ստանալու համար ստիպված են 10 ամիս սպասել։ Եվ հիմա առաջին արձագանքը Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի դեսպանատնից է։
Նա հույս հայտնեց, որ այս գործընթացը շղթայական կշարունակվի։ Վարչապետը հիշեցրեց, որ վերջին տարիներին նկատելի ավելացել է Հայաստանից դեպի ԵՄ տուրիստական հոսքը` չնայած վիզա ստանալու դժվարություններին։
ՀՀ վարչապետը նկատեց, որ շատերն են հանգստյան օրերին նախընտրում մեկնել Հռոմ, Բեռլին և այլ եվրոպական քաղաքներ, ինչը խոսում է ոլորտում փոփոխությունների, քաղաքացիների կյանքի որակի բարձրացման մասին։ Որպես օրինակ նա նշեց, որ ժամանակին ավիատոմսերը, թանկ լինելու պատճառով, շատերի համար անհասանելի էին թվում, իսկ հիմա շուկայում 35 կամ 50 եվրոյով հնարավոր է տոմս գնել։ Դա էլ իր հերթին նպաստում է, որ քաղաքացիները հաճախ ճամփորդեն Եվրոպա։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/18 22:00
Մարտի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/18 19:19
Մարտի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 18-ի կարևոր լուրերը
2026/03/18/ 22:00 -
Մարտի 18-ի բիզնես լուրերը
2026/03/18/ 19:19 -
Կառավարիր ուղղությունը, ոչ թե իրավիճակը․ հարմարվողականության դերը բիզնես ոլորտում
2026/03/18/ 18:13 -
Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից. որն է պատճառը
2026/03/18/ 17:41 -
ԼՂ-ից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
2026/03/18/ 17:07 -
ԲՏԱ ոլորտում ընկերությունների թիվը հասել է 10,778-ի
2026/03/18/ 17:04 -
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13 -
Հայ-իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան. ՊԵԿ նախագահ
2026/03/18/ 16:11 -
Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
2026/03/18/ 15:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․