Միլիոնների «ա՞ճ», թե վիճակագրական մանիպուլյացիա. Hetq.am
Լուրեր |
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարել է հայկական ծագման ապրանքների արտահանման զգալի աճի մասին, սակայն տվյալների ուսումնասիրությունն այլ պատկեր է ցույց տալիս։
Այդ աճի էական մասը ձևավորվել է ոսկերչական իրերի հաշվին, որոնք որպես հայկական ծագման արտադրանք ներկայացնելը խիստ վիճելի է։ Այդ ցանկում տեսնում ենք նաև բջջային հեռախոսներ՝ այն դեպքում, երբ Հայաստանում չկա հեռախոսների արտադրություն։ Այս ամենն ուռճացնում է հայկական ծագման արտադրանքի ցուցանիշները և մոլորեցնող պատկեր ստեղծում տնտեսության վիճակի վերաբերյալ։ Այս մասին գրում է Հետքը։
Փետրվարի 5-ին Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրառմամբ տեղեկացրել է, որ 2025 թվականին Հայաստանից արտահանվել է մոտ 4.5 մլրդ դոլարի հայկական ծագում ունեցող արտադրանք։ 2024 թվականի համեմատ այն աճել է շուրջ 10%-ով, իսկ 2021 թվականի համեմատ՝ 72%-ով։
Հայկական ծագում ունեցող ապրանքների արտահանման հաշվարկման մեթոբանությունն ինքնին արդեն վիճահարույց է (որի մասին ներքևում կնշենք), սակայն որոշեցինք Էկոնոմիկայի նախարարությունից ավելի մանրամասն տեղեկանալ, թե ինչ ապրանքների մասին է խոսքը։
Պարզվում է՝ 2025 թվականին Հայաստանից արտահանված շուրջ 4.5 մլրդ դոլարի «հայկական ծագման» արտադրանքից 1 մլրդ դոլարը միայն ոսկերչական իրերն են։
Խնդիրն է այն, որ դա չափազանց մեծ ծավալ է Հայաստանի համար և խիստ կասկածելի է՝ Հայաստանում կա՞ն, արդյոք, բավարար գործարաններ և մասնագետներ՝ այդքան արտադրանք թողարկելու համար։
Ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո Հայաստանի միջոցով մեծ քանակությամբ ռուսական ոսկի է վերաարտահանվում, այդ թվում՝ ոսկերչական իրերի տեսքով։ Այն, որ դա վերաարտահանում է, ապացուցվում է նրանով, որ 2022 թվականից հետո կտրուկ աճել է Ռուսաստանից Հայաստան ներմուծվող ոսկին, և նույնքան կտրուկ աճել է Հայաստանից ԱՄԷ և Հոնկոնգ ոսկու ու ոսկերչական իրերի արտահանումը։
Օրինակ՝ 2021 թվականին, որի հետ համեմատություն է անում նաև Պապոյանը, Հայաստանից արտահանվել են ընդամենը 75 մլն դոլարի ոսկերչական իրեր՝ ըստ Վիճակագրական կոմիտեի։ Հետևաբար, որքանո՞վ է հավանական այնպիսի «հրաշք» Հայաստանի ոսկերչության ոլորտում, որ չորս տարի անց «տեղական» ոսկերչական իրերի արտահանումը գերազանցի 1 մլրդ դոլարը։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/29 20:20
Ապրիլի 29-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/29 19:19
Ապրիլի 29-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 29-ի կարևոր լուրերը
2026/04/29/ 20:20 -
Ապրիլի 29-ի բիզնես լուրերը
2026/04/29/ 19:19 -
Չինացի դեռահասը տուրբոռեակտիվ շարժիչ է հավաքել իր հյուրասենյակում
2026/04/29/ 18:45 -
Ոսկու գինը կրկին նվազել է
2026/04/29/ 18:43 -
Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը․ ԱԳՆ
2026/04/29/ 18:41 -
Բրիտանիայի իշխանությունները նավթավերամշակման գործարաններին կոչ են արել ավելացնել ավիավառելիքի մատակարարումները
2026/04/29/ 18:40 -
Հայտնի է Վերջին զանգի օրը
2026/04/29/ 17:47 -
Տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2026/04/29/ 17:22 -
Փարիզում բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը
2026/04/29/ 17:18 -
Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել ներդրումային ներգրավվածությունը Հայաստանում
2026/04/29/ 17:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․