Տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը:

Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 29-ին տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ, մասնավորապես՝


1AMGB1129A357 տարբերակիչ ծածկագրով և 11 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համարտեղաբաշխման ծավալը կազմել է՝ 27,565,300,000 դրամ,

·         միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 8.6845%,

·         արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 9%:

2 AMGN36294293 տարբերակիչ ծածկագրով և 3 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար

·         տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 40,000,000,000 դրամ,

·         միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 7.4851%,

·         արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.4%:

3 AMGN60294318 տարբերակիչ ծածկագրով և 5 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար

·         տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 40,000,000,000 դրամ,

·         միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 8.0136%,

·         արժեկտրոնի տարեկան եկամտաբերությունը՝ 7.6%:

4 AMGT52054278 տարբերակիչ ծածկագրով և 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի համար

·         տեղաբաշխման ծավալը կազմել է՝ 5,000,000,000 դրամ,

·         միջին կշռված գնի  եկամտաբերությունը՝ 6.9643%։

Պետական պարտատոմսերը հասանելի են ինչպես Հայաստանի ֆոնդային բորսայի առևտրային հարթակում, այնպես էլ՝ gp.minfin.am առցանց հարթակի միջոցով։

Պարտատոմսերի աճուրդների մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ:

 

Հայաստանի ֆոնդային բորսայի մասին

AMX-ը Հայաստանում գործող միակ ֆոնդային բորսան է, որը հանդիսանում է նաև Հայաստանի կենտրոնական դեպոզիտարիայի միակ բաժնետերը: AMX խմբի առաքելությունն է նպաստել Հայաստանում բարենպաստ ներդրումային միջավայրի ձևավորմանը՝ առաջարկելով արդյունավետ լուծումներ ու ծառայություններ, այդ թվում՝ արժեթղթերի առևտրի, քլիրինգի, վերջնահաշվարկի և կենսաթոշակային համակարգի կառավարման ոլորտում: