ABNews

Ապրիլի 29-ի բիզնես լուրերը

Լուրեր | 2026/04/29 15:19

Ապրիլի 29-ի բիզնես լուրերը

Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։

ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ

ՊԵԿ-ում քննարկվել են մաքսային բարեփոխումների նոր քայլերը
ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանի գլխավորությամբ քննարկվել են մաքսային համակարգում ընթացող բարեփոխումները։ Ներկայացվել են օդանավակայանում ուղևորների հսկողության նոր մոդելի ներդրման հարցեր՝ կապված ուղեբեռի զննման և ռիսկերի կառավարման հետ։

Ֆինանսների նախարարը հանդիպել է ԱՄՀ նոր ներկայացուցչին
ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է ԱՄՀ նոր ներկայացուցիչ Նատալյա Նովտային։ Քննարկվել են տնտեսական քաղաքականությունները և կառուցվածքային բարեփոխումների ընթացքը։

«Կապույտ անձնագրերը» կգործեն մինչև ժամկետի ավարտը
Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հայտնում է, որ գործող անձնագրերը կմնան վավեր մինչև ժամկետի ավարտը։ Նոր կենսաչափական անձնագիր ստանալու դեպքում հինը կդառնա անվավեր։

2026-ի սկզբին Հայաստան է ներմուծվել տավարի միս
2026 թվականի հունվար-փետրվարին Հայաստան է ներմուծվել 3.53 տոննա թարմ և 111 տոննա սառեցված տավարի միս։

Դատախազությունը 2025-ին պետությանը վերադարձրել է շուրջ 66.9 մլրդ դրամի գույք
2025 թվականին պետությանը վերադարձվել է շուրջ 66.9 մլրդ դրամ արժողությամբ գույք՝ ներառյալ հողատարածքներ, մանկապարտեզներ և այլ օբյեկտներ։


ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ

ԵՄ-ն հարկային փոփոխություններ է պահանջում Ուկրաինայից
ԵՄ-ն Ուկրաինայից պահանջում է հարկային փոփոխություններ՝ որպես 90 մլրդ եվրոյի ֆինանսավորման պայման։

ԱՄԷ-ն դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ համաձայնագրից
ԱՄԷ-ն հայտարարել է, որ մայիսի 1-ից դուրս է գալիս ՕՊԵԿ-ից և ՕՊԵԿ+ շրջանակից՝ վերանայելով իր արտադրական քաղաքականությունը։

Ավստրալիան պահանջում է տեխնոհսկաներից վճարել լրատվամիջոցներին
Ավստրալիան նախատեսում է պարտադրել տեխնոլոգիական ընկերություններին վճարել իրենց եկամտի 2.25%-ը լրատվամիջոցներին կամ կնքել համագործակցության պայմանագրեր։

ԵՄ-ի հանածո վառելիքի ծախսերն աճել են 27 մլրդ եվրոյով
Իրանի հակամարտության ֆոնին ԵՄ երկրների հանածո վառելիքի ներմուծման ծախսերը կտրուկ աճել են՝ ավելանալով ավելի քան 27 մլրդ եվրոյով։


Տարածել

Կարդացեք նաեւ

Տեսանյութեր

Դիտել բոլորը