Հունվարի 29-ի կարևոր լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
ԻՐԱՆԻ ԿՈՇՏ ԶԳՈՒՇԱՑՈՒՄԸ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՄԱՍԻՆ
Իրանի գերագույն առաջնորդի քաղաքական հարցերով խորհրդական Ալի Շամխանին հայտարարել է, որ Իրանի դեմ ուղղված ցանկացած տեսակի ռազմական գործողություն Թեհրանը կդիտարկի որպես պատերազմի սկիզբ։ Նրա խոսքով՝ ԱՄՆ-ի կողմից իրականացված ցանկացած հարված, անկախ մասշտաբից և վայրից, կստանա անհապաղ, համապարփակ և աննախադեպ պատասխան, որի թիրախում կլինեն ագրեսորը, Թել Ավիվը և բոլոր աջակցողները։
ԱՄՆ ՊԵՏՔԱՐՏՈՒՂԱՐԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԻՐԱՆԻ ՄԱՍԻՆ
ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ այս պահին Իրանի դեմ ռազմական հարձակման ծրագիր գոյություն չունի։ Նա ընդգծել է, որ Իրանի կառավարության փոփոխության հարցը չափազանց բարդ գործընթաց է և պահանջում է մանրակրկիտ հաշվարկ։
ՓՈԹՈՐԻԿ ՊՈՐՏՈՒԳԱԼԻԱՅՈՒՄ
Ատլանտյան «Քրիստին» փոթորիկը ծանր վնասներ է հասցրել Պորտուգալիայի կենտրոնական և հյուսիսային շրջաններին։ Զոհվել է առնվազն 5 մարդ, ավելի քան 850 հազար քաղաքացի մնացել է առանց էլեկտրականության, գրանցվել են հեղեղումներ և հողաթափեր, փակվել են դպրոցներ և խաթարվել տրանսպորտային համակարգը։
ԱՇԽԱՏԱՇՈՒԿԱՅԻ ԽՆԴԻՐՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
Սոցապնախարար Արսեն Թորոսյանի խոսքով՝ Հայաստանում այս պահին կա 3108 թափուր աշխատատեղ։ Նա նշել է, որ չլրացված հաստիքների պատճառը հաճախ ոչ թե աշխատավարձն է, այլ աշխատանքի պայմանները, հեռավորությունը, ծանրաբեռնվածությունը կամ հմտությունների պակասը՝ ընդգծելով, որ անպատվաբեր աշխատանք գոյություն չունի։
ՕԴԱՅԻՆ ԱՂԵՏ ԿՈԼՈՒՄԲԻԱՅՈՒՄ
Կոլումբիայում ինքնաթիռի կործանման հետևանքով զոհվել է 15 մարդ։ Ինքնաթիռը անհետացել է ռադարներից Վենեսուելայի սահմանի մոտ։ Զոհվածների թվում են Կոլումբիայի Կոնգրեսի պատգամավոր Դիոգենես Քվինտերոն և թեկնածու Կառլոս Սալսեդոն։
ՄԵԾ ԲՐԻՏԱՆԻԱ–ՉԻՆԱ ՀԱՆԴԻՊՈՒՄ
Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը Պեկինում հանդիպել է Չինաստանի նախագահ Սի Ծինփինին։ Սա բրիտանացի վարչապետի առաջին այցն է Չինաստան 2018 թվականից հետո։ Սթարմերը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունների զարգացումը կենսական նշանակություն ունի։
ՌՈՒՍ–ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Փետրվարի 1-ին նախատեսվող ռուս–ուկրաինական բանակցությունները կանցկացվեն առանց ամերիկացի ներկայացուցիչների մասնակցության։ Մարկո Ռուբիոն նշել է, որ քննարկումները հիմնականում կենտրոնացած են Դոնեցկի տարածքային պահանջների շուրջ։
ԵՌԱԿՈՂՄ ԳԱԳԱԹՆԱԺՈՂՈՎԻ ԱՌԱՋԱՐԿ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Դոնալդ Թրամփին առաջարկել է Իրանի հարցով անցկացնել ԱՄՆ–Իրան–Թուրքիա եռակողմ գագաթնաժողով։ Ըստ տեղեկությունների՝ Թրամփը դրական է վերաբերվել առաջարկին, իսկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին այս շաբաթ կայցելի Թուրքիա։
ՆԱՏՕ–ՌՈՒՍԱՍՏԱՆ ԼԱՐՎԱԾՈՒԹՅՈՒՆ
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Վլադիսլավ Մասլեննիկովը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն փաստացի պատրաստվում է Ռուսաստանի հետ հակամարտության։ Նրա խոսքով՝ դաշինքի փաստաթղթերում Ռուսաստանը դիտարկվում է որպես անվտանգության համար գլխավոր և երկարաժամկետ սպառնալիք՝ նույնիսկ ուկրաինական հակամարտության հնարավոր կարգավորման դեպքում։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Փետրվարի 10-ի կարևոր լուրերը
2026/02/10/ 19:19 -
«Ինթելլիջենթ Մենեջմենթ» ՍՊԸ-ի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
2026/02/10/ 17:41 -
Բաց սահմաններ, թվայնացված մաքսային համակարգ, ստվերի կրճատում և ռեկորդային հարկային եկամուտներ․կարևոր շեշտադրումներ՝ ՊԵԿ նախագահի ասուլիսից
2026/02/10/ 17:31 -
Մի դրամի ուժը՝ Մաթեմիկ հասարակական կազմակերպությանը
2026/02/10/ 16:20 -
Շքեղության նոր մակարդակ․ 125,000 դոլարով հնարավոր է պտտվել աշխարհի շուրջ 22 օրում
2026/02/10/ 15:17 -
Հայաստանում կխստացվի վարորդական իրավունքից զրկելու գործընթացը․ նոր սահմանափակումներ
2026/02/10/ 14:12 -
Գործարկվել է ՀՀ արդարադատության նախարարության նոր պաշտոնական կայքը
2026/02/10/ 12:58 -
«Ռոսատոմ»-ը հայտարարել է Հայաստանում ատոմակայանի կառուցման նախագիծը հնարավորինս շուտ սկսելու պատրաստակամության մասին
2026/02/10/ 12:47 -
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը տիկնոջ՝ Ուշա Վենսի հետ այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
2026/02/10/ 12:26 -
Transparency International-ը հրապարակել է Կոռուպցիայի ընկալման համաթվի 2025 թվականի արդյունքները
2026/02/10/ 12:23
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 10, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 9, 2026 Թ․
ԲԱՐՁՐ ՆՇԱՁՈՂ․ ՆՈՐ ԿՈՆՑԵՊՏ․ ԱՆԻՐԱԿԱՆ ՄԱՍՇՏԱԲ TOON EXPO. INVEST 2026
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 8, 2026 Թ.