ՏՏ ոլորտի մասնաբաժինը պետական բյուջեի եկամուտներում կազմել է 7․6 տոկոս
Լուրեր |
2025 թվականի բյուջեի հավաքագրումներում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմել է շուրջ 7․6 տոկոս։
ՏՏ ոլորտը ոչ միայն տնտեսության ամենաարագ զարգացող ճյուղերից է, այլ նաև Հայաստանի մրցունակության և միջազգային հեղինակության կարևոր հիմքերից մեկը:
«State&Tech bridge» միջոցառման քննարկման շրջանակում ասել է ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Վրեժ Մխիթարյանը՝ հավելելով, որ ռիսկերի գնահատման համակարգի վերլուծությունները համաձայն, ՏՏ ոլորտը համեմատաբար ավելի ցածր ռիսկայնություն ունի, ուստի գործում են թեթևացված վարչարարական մոտեցումներ։
Ըստ նրա, այսօր Կոմիտեի նպատակն է ստեղծել նորարությունը խթանող և առողջ մրցակցային դաշտ ապահովող հարկային վարչարարության միջավայր, որը կդառնա ոլորտի կայուն զարգացան հիմքը:
Կարևորելով ոլորտի դերը պետական բյուջեի եկամուտների ձևավորման գործում՝ նա հավելեց. «2025 թվականի բյուջեի հավաքագրումներում ՏՏ ոլորտի մասնաբաժինը կազմել է շուրջ 7․6 տոկոս։ Բացի հարկային մուտքերից, ոլորտը ապահովում է նաև բարձր վարձատրվող աշխատատեղեր, արտահանման աճ և ներդրումների ներգրավում»։
Ներկայացվեցին նաև ցուցանիշներ. ըստ որոնց, միայն ծրագրային ապահովման մշակում և տեղեկատվական ծառայությունների ոլորտներում 2025 թվականի 7 ամիսներին գործել է մոտ 18 հազար աշխատատեղ, ինչը նախորդ տարվա համեմատ ավելի է 1700-ով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 20:20
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/05/01 19:19
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մայիսի 2-ի կարևոր լուրերը
2026/05/02/ 20:20 -
Հեռախոսից կախվածությո՞ւն ունեք․ փորձեք այս լուծումները
2026/05/02/ 12:30 -
Մայիսի 1-ի կարևոր լուրերը
2026/05/01/ 20:20 -
Մայիսի 1-ի բիզնես լուրերը
2026/05/01/ 19:19 -
ԵՄ-ը կարող է ընդունել հակառուսական պատժամիջոցների 21-րդ փաթեթը մինչև հունիսի վերջ
2026/05/01/ 18:17 -
Մեկ քայլ առաջ. ինչու՞ է անձնական զարգացումը կարևոր կորպորատիվ միջավայրում
2026/05/01/ 17:38 -
Բագրատաշենում կուտակումներ են. ՊԵԿ-ը հորդորում է օգտվել Բավրայի և Գոգավանի անցակետերից
2026/05/01/ 17:32 -
ԵՄ-ն Կիևին հորդորում է չսպասել արագ անդամակցության
2026/05/01/ 17:29 -
Տարեսկզբից ռուս միլիարդատերերի կարողությունն աճել է 16,1 միլիարդ դոլարով
2026/05/01/ 17:23 -
Հայաստանի արտահանումը քառապատկվեց՝ մինչև Ռուսաստանը փակեց պատժամիջոցների շրջանցման ուղին
2026/05/01/ 16:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․
ԱՆՁ, ՄԵԴԻԱ, ԲԻԶՆԵՍ․ վստահություն, ազդեցություն և իրական աճի գաղտնիքը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․