Հայաստանում ԱԸՊ համակարգի ներդրումը պահանջում է ոչ միայն օրենք, այլև իրազեկ մասնակցություն
Լուրեր |
Ի՞նչ է արտադրողի ընդլայնված պատասխանատվությունը և ովքեր են վճարելու այն բանի համար, որ շրջակա միջավայրն ու մեր առողջությունը վտանգող թափոնները չհայտնվեն աղբավայրում:
Այս հարցերի պատասխանները լայն հանրությանը հասցնելու ուղիները քննարկելու նպատակով հավաքվել էին թափոնների կառավարման ոլորտին առնչվող հասարակական հիմնական խմբերի՝ պետական կառույցների, ՏԻՄ, քաղհասարակության կազմակերպությունների, բիզնես համայնքի և կրթական կառույցների 50–ից ավելի ներկայացուցիչներ և երիտասարդներ:
«Հանրային իրազեկման և մոնիտորինգի կենտրոն» ՀԿ-ի կազմակերպած «Արտադրողի ընդլայնված պատասխանատվություն․ հանրային իրազեկման գաղափարների աշխատարանի» նպատակն էր ոլորտային դերակատարների մասնակցությամբ ձևավորել և զարգացնել թափոնների կառավարման և Արտադրողի ընդլայնված պատասխանատվության (ԱԸՊ) համակարգի վերաբերյալ հանրային իրազեկման արշավների նախատիպեր:
Արտադրողի
ընդլայնված պատասխանատվությունը համակարգ է, որը կոնկրետ ապրանքներ արտադրողներին
կամ ներմուծողներին պատասխանատու է դարձնում այդ ապրանքների սպառումից առաջացող
հատուկ թափոնների էկոլոգիապես անվտանգ գործածության համար: Դա ենթադրում է հատուկ
թափոնների տեսակավորված հավաքում, վերամշակում կամ վնասազերծում և այլ
միջոցառումներ: ԱԸՊ շրջանակներում կառավարվող ապրանքների ցանկը սահմանվում է
լիազոր մարմնի կողմից:
«Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի ղեկավար Հարություն Ալպետյանը հիշեցնում է, որ ԱԸՊ-ն նախևառաջ տնտեսական գործիք է, որը ծառայում է բնապահպանական նպատակների։ Նրա խոսքով՝ այս համակարգը որոշ ապրանքների օգտագործումից առաջացած թափոնների կառավարումը դնում է մասնավոր հատվածի՝ ներմուծողների և արտադրողների պատասխանատվության ներքո։ Այսինքն՝ մասնավորը պատասխանատվություն է կրում ստեղծված թափոնի կյանքի ամբողջ ցիկլի համար։
«Կան խնդրահարույց թափոններ, որոնց ապահով հավաքումը, տեսակավորումը, վերամշակումը կամ ոչնչացումը մեծ ծախսերի հետ է կապված, և այդ ծախսերը ինչ-որ մեկը պետք է հոգա,– նշում է նա և հավելում,– այստեղ գործում է հստակ սկզբունք՝ «վճարում է աղտոտողը», իսկ այս դեպքում այդ աղտոտողները տվյալ ապրանքների ներմուծողներն ու արտադրողներն են, և բեռը բաշխվում է հենց նրանց միջև»։
Նա բացատրում է պարզ օրինակով․ «Ըմպելիքի 1 պլաստիկե շշի ճիշտ գործածությունը կարժենա 2 դրամ։ Եթե որևէ մեկը վճարի այդ 2 դրամը, այդ շիշը չի հայտնվի աղբավայրում՝ առաջացնելով բնապահպանական և առողջապահական հետևանքներ»։
Ալպետյանը նշում է, որ Հայաստանը դեռ հեռու է եվրոպական ստանդարտներից, բայց հիմնական պատճառը ֆինանսական միջոցների պակասն է։ Նրա խոսքով՝ ստանդարտներին մոտենալը նախևառաջ նշանակում է ունենալ ենթակառուցվածք և աշխատող համակարգ, որտեղ անհրաժեշտ է թե՛ բնակչի, թե՛ բիզնեսի մասնակցությունը։ Իսկ պետության դերը, ըստ նրա, վերահսկելն է, օրենքի կիրարկումն ապահովելը և թե՛ բիզնեսի, թե՛ սպառողի համար վստահություն ձևավորելը, որ իրենց վճարած գումարները նպատակային ծախսվում են տվյալ թափոնը ճիշտ կառավարելու համար։
Աշխատարանն իրականացվել է Շվեդիայի կողմից ֆինանսավորվող և Հայաստանի ամերիկյան համալսարանի (ՀԱՀ) Յակոբեան բնապահպանական կենտրոնի կողմից՝ ՀՀ շրջակա միջավայրի և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների հետ համագործակցությամբ իրականացվող «Հայաստանում թափոնների կառավարման քաղաքականություն» ծրագրի շրջանակում:
Այս եռամյա ծրագրի նախորդ
փուլերում Շրջակա միջավայրի նախարարության հետ համագործակցությամբ մշակվել է «Արտադրողի
ընդլայնված պատասխանատվության մասին» ՀՀ
օրենքի նախագիծ, որը հանրային քննարկում անցնելուց հետո այժմ
համալրման և վերջնականացման փուլում է և շուտով արդեն լրամշակված տարբերակով
կներկայացվի հանրային քննարկման։ Ոլորտի փորձագետների գնահատմամբ՝ այն զգալի
փոփոխություն կմտցնի մեր երկրում թափոնների կառավարման ոլորտում:
«Ցանկացած նոր նախաձեռնություն, երբ փորձում ենք ներդնել մեր երկրում, շատ կարևոր է, որ առաջնորդվի հանրային իրազեկմամբ, որովհետև միայն օրենք փոխելով չենք կարող գործընթացը առաջ տանել: Թափոնների կառավարումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: ԱԸՊ համակարգի ներդրումը պարտավորություն է, որը Հայաստանը ստանձնել է ՀՀ-ԵՄ գործընկերության շրջանակում: Գործընթացը մեկնարկել է դեռևս 2023 թվականին: Սակայն իրական աշխատանքը կսկսվի օրենքի ընդունումից հետո, երբ կսկսենք կիրառել այն»,- նշեց ՀՀ Շրջակա միջավայրի նախարարության ռազմավարական քաղաքականության վարչության ներկայացուցիչ Մերի Հարությունյանը՝ կարևորելով այս միջոցառման շրջանակում բազմաշահառու մասնակիցների ընտրության մոտեցումը։
ԱԸՊ-ն թեպետ առաջին հերթին ուղղված է արտադրողներին, սակայն դրա իրականացման համար կենսական նշանակություն ունի հանրության գրագետ, և գիտակցված վերաբերմունքն ու վարքագիծը։ Աշխատարանի մասնակիցները խմբային քննարկումների ձևաչափով համատեղ մշակեցին 4 տարբեր թիրախային խմբերի ուղղված հանրային իրազեկման գաղափարներ, որոնք ավելի ուշ կլրամշակվեն և կտրամադրվեն համապատասխան շահագրգիռ կառույցներին՝ ոլորտում հանրային իրազեկման ծրագրերում կիրառելու նպատակով:
Առցանց դասընթացներ անցած երիտասարդներն այս անգամ քննարկումները շարունակել են նախարարությունների մասնագետների, ՏԻՄ ներկայացուցիչների, գործարարների և այլ ոլորտային փորձագետների հետ։ Սա մասնակցայնության գործնական օրինակ է, որը ցույց է տալիս, թե ինչու է հանրային նշանակության թեմաներում կարևոր շահագրգիռ կողմերի երկխոսությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/04/29 20:20
Ապրիլի 29-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/04/29 19:19
Ապրիլի 29-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Ապրիլի 29-ի կարևոր լուրերը
2026/04/29/ 20:20 -
Ապրիլի 29-ի բիզնես լուրերը
2026/04/29/ 19:19 -
Չինացի դեռահասը տուրբոռեակտիվ շարժիչ է հավաքել իր հյուրասենյակում
2026/04/29/ 18:45 -
Ոսկու գինը կրկին նվազել է
2026/04/29/ 18:43 -
Ինչ համաձայնության են եկել Շահին Մուստաֆաևը և Մհեր Գրիգորյանը․ ԱԳՆ
2026/04/29/ 18:41 -
Բրիտանիայի իշխանությունները նավթավերամշակման գործարաններին կոչ են արել ավելացնել ավիավառելիքի մատակարարումները
2026/04/29/ 18:40 -
Հայտնի է Վերջին զանգի օրը
2026/04/29/ 17:47 -
Տեղի է ունեցել ավելի քան 112.5 մլրդ դրամ ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ
2026/04/29/ 17:22 -
Փարիզում բացվել է ՀՀ դեսպանության նոր շենքը
2026/04/29/ 17:18 -
Ֆրանսիան պատրաստ է ընդլայնել ներդրումային ներգրավվածությունը Հայաստանում
2026/04/29/ 17:16
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․
«Լեսնոյ». Մի քանի տաղավարից հանգստի պահանջված վայր՝ Կոնվերս Բանկի աջակցությամբ
ԱրարատԲանկի աջակցությամբ տեղի ունեցավ «Հիշողության կերպարանքները» 15-րդ հոբելյանական սեմինարը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 28, 2026 Թ․