175 մլն 360 հազար դրամ՝ աճուրդին, 311 մլն 348 հազար դրամ՝ ուսուցիչներին․ 5 կարևոր որոշում՝ Կառավարության նիստից
Լուրեր |
Կառավարությունը դեկտեմբերի 18-ի նիստում ընդունել է մի շարք սոցիալական, կրթական, մշակութային և տնտեսական նշանակության որոշումներ։
Ներկայացնում ենք դրանցից 5 ամենակարևորն՝ ամփոփ և հասանելի ձևով։
Բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետի երկարաձգում
ԵԱՏՄ շրջանակում անդամ երկրների ազգային օրենսդրություններով բժշկական արտադրատեսակների գրանցման ժամկետը կերկարաձգվի մինչև 2028 թվականը՝ պայմանավորված ընդհանուր շուկայի ձևավորման առկա խնդիրներով։
Լրացուցիչ գումար՝ տարակարգ ստացած ուսուցիչներին
Պահուստային ֆոնդից կհատկացվի հավելյալ 68 մլն 785 հազար դրամ՝ ատեստավորման միջոցով տարակարգ ստացած ուսուցիչներին 2025 թվականի հավելավճարների ամբողջական վճարումն ապահովելու համար։
Հայկական բացառիկ մշակութային արժեքի ձեռքբերում
ԿԳՄՍ նախարարությանը կհատկացվի 175 մլն 360 հազար դրամ՝ Լոնդոնում վաճառվող 1188 թվականին պատրաստված և քանդակված հայկական փայտյա դռան փեղկի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման նպատակով։
Տրանսպորտային ծախսերի փոխհատուցում ուսուցիչներին և սովորողներին
311 մլն 348 հազար դրամ կուղղվի հանրակրթական դպրոցների ուսուցիչների և մարզերում սովորող աշակերտների տրանսպորտային ծախսերի փոխհատուցմանը՝ ըստ սահմանված կարգի։
Սակագնային քվոտա՝ վիետնամական երկարահատիկ բրնձի համար
2026 թվականին Հայաստան ներմուծվող Վիետնամի ծագում ունեցող երկարահատիկ բրնձի համար կսահմանվի սակագնային քվոտա, իսկ ներմուծման լիցենզիաները կտրամադրի ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/18 22:00
Մարտի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/18 19:19
Մարտի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 18-ի կարևոր լուրերը
2026/03/18/ 22:00 -
Մարտի 18-ի բիզնես լուրերը
2026/03/18/ 19:19 -
Կառավարիր ուղղությունը, ոչ թե իրավիճակը․ հարմարվողականության դերը բիզնես ոլորտում
2026/03/18/ 18:13 -
Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից. որն է պատճառը
2026/03/18/ 17:41 -
ԼՂ-ից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
2026/03/18/ 17:07 -
ԲՏԱ ոլորտում ընկերությունների թիվը հասել է 10,778-ի
2026/03/18/ 17:04 -
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13 -
Հայ-իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան. ՊԵԿ նախագահ
2026/03/18/ 16:11 -
Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
2026/03/18/ 15:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․