Տարեսկզբից 5 կամ 6 ինքնասպանության փորձի դեպքեր ենք ունեցել․ Արդարադատության նախարար
Լուրեր |
Գալյանը նաև անդրադարձել է ինքնավնասման դեպքերին՝ ընդգծելով, որ դրանց թիվը էապես նվազել է։
ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտնել է, որ 2026 թվականի սկզբից արձանագրվել է 5 կամ 6 ինքնասպանության փորձ և մեկ ավարտված ինքնասպանության դեպք։
Նրա խոսքով՝ այս տվյալները ցույց են տալիս, որ բազմաթիվ դեպքեր հնարավոր է լինում կանխել, սակայն առկա գործիքակազմը դեռևս լիարժեք բավարար չէ նման երևույթները ամբողջությամբ բացառելու համար։
Նախարարը նշել է, որ ինքնասպանության փորձերի պատճառները տարբեր են։ Օրինակ՝ մեկ դեպք արձանագրվել է պետական դավաճանության մեջ մեղադրվող անձի մոտ, իսկ երկու դեպք կապված են եղել հոգեկան առողջության խնդիրների հետ։
Գալյանը նաև անդրադարձել է ինքնավնասման դեպքերին՝ ընդգծելով, որ դրանց թիվը էապես նվազել է։
Նրա խոսքով՝ վիճակագրական թվերը կարող են խաբուսիկ լինել, քանի որ բազմաթիվ դեպքեր վերաբերում են նույն անձանց խմբին։
«Եթե տեսնում եք 100 ինքնավնասման դեպք, դրանք կարող են վերաբերել 10 անձի, ոչ թե 100 տարբեր մարդկանց»,- նշել է նախարարը։
Նա հավելել է, որ նման վարքագիծ դրսևորող անձանց խմբերը հստակ առանձնանում են, և այս երևույթը բնորոշ է ոչ միայն քրեակատարողական համակարգին, այլ նաև գլոբալ մակարդակով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
BRAND: AGHVORIK
2026/04/17/ 11:52 -
Երևանում և մարզերում էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն․ հայտնի են հասցեները
2026/04/17/ 11:44 -
ԱԺ նախագահը հանդիպել է Թուրքիայի խորհրդարանի նախագահի հետ
2026/04/17/ 11:42 -
Արդար, թափանցիկ և թվային ապագա․ ՊԵԿ նախագահը հանդիպել է հարկ վճարողների հետ
2026/04/17/ 11:22 -
ԱՄՆ-ն հայտարարել է Իրանի դեմ «Տնտեսական զայրույթ» գործողության մեկնարկի մասին
2026/04/17/ 11:19 -
ԵՄ-ը պատրաստվում է ընդունել ՌԴ դեմ պատժամիջոցների 20-րդ փաթեթը
2026/04/17/ 11:15 -
Ապրիլի 18-ին Հայաստանում կանցկացվեն միջոցառումներ՝ նվիրված հուշարձանների միջազգային օրվան
2026/04/17/ 11:09 -
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են
2026/04/17/ 10:32 -
Ապրիլի 16-ի կարևոր լուրերը
2026/04/16/ 20:00 -
Ապրիլի 16-ի բիզնես լուրերը
2026/04/16/ 19:19
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ․
Ucom-ի աջակցությամբ ArmDrone համայնքը FPV դրոնների անվճար դասընթացներ է անցկացնում
Սևանում բացվել է Հայաստանի դրամաշրջանառության պատմությանը նվիրված ԿԲ ցուցահանդեսը
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 15, 2026 Թ․