· Տնտեսական ակտիվության
աճի տեմպը վերջին ամիսներին արագանում է, սակայն աճի կառուցվածքը խնդրահարույց է։
Սեպտեմբերին ՏԱՑ-ը կազմել է 10.5%՝ օգոստոսի համեմատ արագանալով 3.0 տոկոսային կետով, իսկ հունվար-սեպտեմբեր ամիսների կուտակային ցուցանիշը կազմել է 7.6%։ Աճի արագացումը հիմնականում պայմանավորված է արդյունաբերության ոլորտի վերականգնմամբ, որտեղ ևս արձանագրվել է աճի տեմպի արագացում (սեպտեմբերին գրանցվել է 10.1% աճ, իսկ օգոստոսին՝ 5.8%)։ Միևնույն ժամանակ, եթե ուսումնասիրում ենք արդյունաբերության՝ օգոստոս ամսվա աճի կառուցվածքը, ապա պարզ է դառնում, որ այն առավելապես պայմանավորված է «հիմնական մետաղների արտադրություն» ենթաճյուղի շուրջ 77.1% աճով (որի ծավալները հունվար-օգոստոսի տվյալներով նվազել են)։ Վերջինս նախորդ տարիներին ուներ բավական բարձր աճի տեմպ՝ ոսկու վերաարտահանման գործարքներով պայմանավորված։ Ընթացիկ տարվա ցուցանիշները ևս պայմանավորված են ոչ կայուն գործոններով։
· Արտահանման անկման տեմպը շարունակում է մնալ բավական խորը` բացասական տիրույթում։
Արտահանման անկման տեմպը
հունվար-սեպտեմբեր ամիսներին կազմել է -46.8%։ Ընդ որում, վերաարտահանման հիմնական
ազդեցությունները հաշվարկներից չեզոքացնելու դեպքում արտահանման աճը, թեև դառնում
է դրական, սակայն մնում է շատ ցածր մակարդակում և դրսևորում է նվազման
միտում՝ հունվար-օգոստոսին կազմելով 1.9%՝ հունվար-հուլիսի համեմատ նվազելով շուրջ
0.6 տոկոսային կետով։
· Պետական բյուջեի ցուցանիշներն էականորեն շեղվել են պլանավորվածից։
Չնայած պետական բյուջեի եկամուտների մասով
հունվար-սեպտեմբերին արձանագրվել է գերակատարում, բյուջեի ծախսային հատվածն
էականորեն շեղվել է պլանից։ Մասնավորապես, բյուջեի ընդհանուր ծախսերը թերակատարվել
են 13.1%-ով, որում կապիտալ ծախսերը՝ 25.9%-ով։ Այդ պայմաններում էականորեն թերակատարվել
է նաև բյուջեի պակասուրդը՝ պլանավորված 462.6 մլրդ դրամի փոխարեն կազմելով 79.9
մլրդ դրամ և թերակատարվելով շուրջ 382.7 մլրդ դրամով։ Կապիտալ ծախսերը
թերակատարվել են 153.8 մլրդ դրամով կամ 25.9%-ով։ Այսինքն՝ չնայած նախորդ տարվա
համեմատ կապիտալ ծախսերի ծավալի աճին, դրանց կատարողականը շարունակում է բավական
ցածր մնալ։
Վերլուծությունն
ամբողջությամբ հասանելի է այստեղ:

