Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին․ որ ուղղություններով կծախսվի գումարը
Լուրեր |
12 միլիոն եվրոն նախատեսված չի լինելու միայն ՀՀ կառավարության համար:
Եվրամիությունը պատրաստվում է աջակցել Հայաստանին երկրում 2026 թվականի ամռանը կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքներին դիմակայելու, ինչպես նաև կիբեռանվտանգությունն ամրապնդելու հարցում։
Բրյուսելում հայ լրագրողների խմբի հետ հանդիպման ժամանակ այդ մասին հայտնել է Եվրամիության ընդլայնման քաղաքականության հարցերով բարձր հանձնակատար Մարթա Կոսը։
Նա նշել է Մոլդովայի փորձը, որտեղ, ըստ ԵՄ պաշտոնյայի, Ռուսաստանը փորձել է ապատեղեկատվության ակտիվ տարածման, կիբեռհարձակումների միջոցով միջամտել խորհրդարանական ընտրություններին։
ԵՄ բարձր հանձնակատարը հայտարարել է, որ Եվրամիությունը պատրաստ է 12 միլիոն եվրո հատկացնել՝ օգնելու Հայաստանին արդյունավետ պայքար մղել նմանատիպ հիդրիդային հարձակումների դեմ, որոնք կարող են լինել ընտրություններին ընդառաջ։
Նա մանրամասնել է, որ այդ աջակցությունը հնարավոր կտա բարձրացնել Հայաստանի համապատասխան ինստիտուտների կարողությունները՝ կանխատեսելու և արձագանքելու հիբրիդային սպառնալիքներին:
Կոսը հավելել է, որ այդ 12 միլիոն եվրոն նախատեսված չի լինելու միայն ՀՀ կառավարության համար, այլ դրանից կարող են օգտվել նաև քաղաքացիական հասարակությունն ու լրատվամիջոցները, որոնց դերը նույնպես շատ կարևոր է հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի համար։
ԵՄ բարձր հանձնակատարը հիբրիդային սպառնալիքների դեմ արդյունավետ պայքարի հարցում կարևորում է նաև Հայաստանի կառավարության ակտիվ ներգրավվածությունը՝ շեշտելով, որ առանց դրա ուղղակի հնարավոր չէ արդյունքի հասնել։
Այդ հարցում ԵՄ հանձնակատարն առանձնահատուկ կարևորում է նաև համապատասխան ինստիտուտների առկայությունը, որոնք պատրաստ կլինեն արժանի հակահարված տալ հիբրիդային սպառնալիքներին։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2025/12/05 22:00
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
Լուրեր | 2025/12/05 20:20
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում
-
Դեկտեմբերի 6-ի կարևոր լուրերը
2025/12/06/ 20:20 -
2026-ի բիզնես-թրենդները՝ արհեստական բանականությունից մինչև հաճախորդի վարք
2025/12/06/ 18:06 -
«Սլավմեդ»-ը Հայաստանում առաջինն է ներդրել ռոբոտային վիրաբուժության համակարգ
2025/12/06/ 12:39 -
Հոդերի սիմֆոնիան. երբ ամեն ձայն կարևոր է | MedTime 8
2025/12/06/ 12:12 -
Դեկտեմբերի 5-ի բիզնես լուրերը
2025/12/05/ 22:00 -
Դեկտեմբերի 5-ի կարևոր լուրերը
2025/12/05/ 20:20 -
Ինչու է փողը մեզ վրա հոգեբանական ազդեցություն ունենում․ ինչպես խուսափել սեփական «ես»-ը կորցնելուց
2025/12/05/ 19:00 -
Ինչ փոփոխություններ են կատարվել «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքում
2025/12/05/ 18:58 -
ԱրարատԲանկը մասնակցել է WEPs «Կանանց հզորացման սկզբունքները Հայաստանում» համաժողովին
2025/12/05/ 18:07 -
Ucom-ի աջակցությունը տիեզերական ճարտարագիտության զարգացմանը, թվային անվտանգությունը, HUAWEI թավշյա AI խաղալիքը և Ucom-ի Uplay հարթակը
2025/12/05/ 17:51
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4, 2025 Թ․
Իտալական իմպլանտոլոգիայի լավագույն փորձը՝ Հայաստանում
ՓՈՂ NEWS. ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3, 2025 Թ․