ԵՀ-ն արտահերթ նիստ է գումարել «Դրուժբա» նավթատարի շուրջ վեճի պատճառով
Լուրեր |
Բուդապեշտն ու Բրատիսլավան, որոնք զգալիորեն կախված են խողովակաշարով տեղափոխվող ռուսական նավթից, մեղադրել են Կիևին վերանորոգման աշխատանքները քաղաքական պատճառներով դիտավորյալ հետաձգելու մեջ։
Եվրոպական հանձնաժողովը (ԵՀ) արտահերթ նիստ է գումարել նավթային համակարգող խմբի շրջանակում՝ «Դրուժբա» նավթատարի շուրջ Հունգարիայի, Սլովակիայի և Ուկրաինայի միջև սրված վեճը քննարկելու համար։ Այս մասին հայտնում է Euronews-ը։
Նախօրեին Հունգարիան և Սլովակիան դադարեցրել էին դիզելային վառելիքի մատակարարումն Ուկրաինային այն բանից հետո, երբ Ռուսաստանի հարձակումը խափանել էր Ուկրաինայի տարածքով անցնող խողովակաշարի աշխատանքը։
Բուդապեշտն ու Բրատիսլավան, որոնք զգալիորեն կախված են խողովակաշարով տեղափոխվող ռուսական նավթից, մեղադրել են Կիևին վերանորոգման աշխատանքները քաղաքական պատճառներով դիտավորյալ հետաձգելու մեջ։
Եվրահանձնաժողովը հայտարարել է, որ հաջորդ չորեքշաբթի կկայանա հատուկ նիստ, որին կմասնակցեն Հունգարիայի, Սլովակիայի և Խորվաթիայի ներկայացուցիչները։
«Մենք գումարել ենք նավթային համակարգող խմբի հատուկ նիստ՝ մատակարարման խափանումների հետևանքները և վառելիքի մատակարարման հնարավոր այլընտրանքային տարբերակները քննարկելու համար», — նշել է ԵՀ խոսնակ Աննա-Կայսա Իտկոնենը։
Հունգարիան Բրյուսելին խնդրել է հեշտացնել ծովային ճանապարհով ռուսական նավթի տեղափոխումը Խորվաթիայի Ադրիատիկ խողովակաշարով՝ որպես այլընտրանքային երթուղի, սակայն պաշտոնական Զագրեբը մերժել է այդ առաջարկը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
ԱՄՆ-ը չի երկարաձգել ռուսական նավթի վաճառքի թույլտվությունը
2026/04/15/ 11:03 -
Իրանը պատրաստվում է հատուկ ռեժիմ սահմանել Հորմուզի նեղուցում
2026/04/15/ 11:00 -
Հայաստանն ու Ադրբեջանը աջակցել են Իրանից ռուսների տարհանմանը
2026/04/15/ 10:57 -
ԱՄՆ-ն դադարեցնում է Ուկրաինային զենքի մատակարարման գործընթացում մասնակցությունը
2026/04/15/ 10:55 -
Շրջափակման ֆոնին տասնյակ նավեր անցել են Հորմուզի նեղուցով
2026/04/15/ 10:54 -
Ապրիլի 14-ի կարևոր լուրերը
2026/04/14/ 20:00 -
Ապրիլի 14-ի բիզնես լուրերը
2026/04/14/ 19:19 -
Ճկուն պայմաններ՝ հիփոթեքային վարկը ԱրարատԲանկ տեղափոխելիս
2026/04/14/ 17:30 -
Հայկական կոնյակի արտադրությունը շարունակում է նվազել
2026/04/14/ 17:07 -
Կսահմանափակվի վտանգավոր բովանդակությունը տեսալսողական մեդիայում
2026/04/14/ 17:03
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 14, 2026 Թ․
Աթենք․ վստահության հասցե․ արտադրամասից ցուցափեղկ՝ վստահության շղթա
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 13, 2026 Թ․