Էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել կաշառք ստանալու գործով
Լուրեր |
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է
ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում քննված քրեական վարույթով իրականացված նախաքննությամբ հիմնավորվել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարության համապատասխան վարչության պաշտոնատար անձը, օգտագործելով իր ծառայողական լիազորությունները և դրանցով պայմանավորված ազդեցությունը, տնտեսվարողի օգտին ապօրինի գործողություն կատարելու համար ստացել է կաշառք։ Այդ մասին տեղեկացնում են Հակակոռուպցիոն կոմիտեից։
Նախաքննությամբ պարզվել է, որ Հնդկաստանից Հայաստանի Հանրապետություն բնական մշակված ադամանդների ներմուծման ընթացքում պետական վերահսկողական ակտ կազմելու գործընթացում խոչընդոտներ չստեղծելու և ներմուծման ընթացքն արագացնելու նպատակով պաշտոնատար անձը 2025 թվականի մայիսի 13-ին «Զվարթնոց» օդանավակայանում կաշառք է ստացել տնտեսվարողից։
Դեպքի առնչությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 435-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, իսկ կաշառք տված անձին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 436-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով։
Քրեական վարույթով նախաքննությունն ավարտվել է, և գործի նյութերը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել են հսկող դատախազին՝ այն հաստատելու և դատարան ուղարկելու միջնորդությամբ։
Հակակոռուպցիոն կոմիտեն հիշեցնում է, որ անձը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/18 22:00
Մարտի 18-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/18 19:19
Մարտի 18-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 18-ի կարևոր լուրերը
2026/03/18/ 22:00 -
Մարտի 18-ի բիզնես լուրերը
2026/03/18/ 19:19 -
Կառավարիր ուղղությունը, ոչ թե իրավիճակը․ հարմարվողականության դերը բիզնես ոլորտում
2026/03/18/ 18:13 -
Արգենտինան դուրս է գալիս ԱՀԿ-ից. որն է պատճառը
2026/03/18/ 17:41 -
ԼՂ-ից տեղահանված 34,576 անձ ստացել է ՀՀ քաղաքացիություն
2026/03/18/ 17:07 -
ԲՏԱ ոլորտում ընկերությունների թիվը հասել է 10,778-ի
2026/03/18/ 17:04 -
2025-ին Հայաստանի օդանավակայանները սպասարկել են 5.7 մլն ուղևոր
2026/03/18/ 16:15 -
Մենք անհանգստացած ենք, որ քաղաքացիություն ստանալու ծավալները քիչ են. վարչապետը՝ արցախցիների մասին
2026/03/18/ 16:13 -
Հայ-իրանական «Ագարակ» անցման կետում այս պահին էական խնդիրներ չկան. ՊԵԿ նախագահ
2026/03/18/ 16:11 -
Գործազրկության մակարդակը Հայաստանում․ ինչու չի ստացվում աշխատանք գտնել
2026/03/18/ 15:52
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ.
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 18, 2026 Թ․
AI NEWS | Էթիկա, ռազմական պայմանագրեր և նոր սերնդի մոդելներ․ լարված շաբաթ AI ոլորտում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐՐԵ․ ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 17, 2026 Թ․