Դեկտեմբերի 26-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ ԼՈՒՐԵՐ
Հայաստանի սպառողական շուկայում գնաճը կազմել է 3.1 տոկոս
Կառավարության տվյալներով՝ 2025 թվականի նոյեմբերին նախորդ տարվա նույն ամսվա համեմատ Տնտեսական ակտիվության ցուցանիշի աճը կազմել է 10.4 տոկոս, իսկ նախորդ ամսվա համեմատ գրանցվել է 0.1 տոկոս նվազում։ Նույն ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 15.3 տոկոսով, արտահանումը՝ 17.3, ներմուծումը՝ 14 տոկոսով։
Անապահովության գնահատման նոր համակարգի ներդրումը հետաձգվել է մինչև հուլիսի 1-ը
Անապահովության գնահատման նոր համակարգը կգործարկվի ոչ թե 2026 թվականի հունվարի 1-ից, այլ հուլիսի 1-ից։ 2026 թվականի համար անապահովության նպաստ ստանալու շեմը սահմանվել է 35 հազար 875 դրամ։
Դրոշմավորման ծածկագրերի գինը կնվազի 2026-ից
2026 թվականի հունվարի 1-ից դրոշմավորման յուրաքանչյուր ծածկագրի գինը կնվազի և կկազմի 2.5 դրամ՝ ներկայիս 3.5 դրամի փոխարեն։ Նոր գինը նախատեսվում է կիրառել առաջիկա երեք տարիներին։
ԿԲ նախագահը արձանագրել է մակրոտնտեսական կայունության պահպանումը
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը նշել է, որ գլոբալ անորոշությունների պայմաններում Հայաստանին հաջողվել է պահպանել մակրոտնտեսական կայունությունը, ապահովել ցածր և կայուն գնաճ, ինչպես նաև ֆինանսական համակարգի շարունակական զարգացում։
Հայաստանի արտահանումը 2025-ի հունվար-նոյեմբերին նվազել է 33.2 տոկոսով
Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ նշված ժամանակահատվածում արտաքին առևտրաշրջանառությունը կազմել է 18.9 մլրդ դոլար, ինչը նախորդ տարվա համեմատ նվազել է 33.2 տոկոսով։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԼՈՒՐԵՐ
Իրանը ակնկալում է Իրաք գազի մատակարարումների վերականգնումը մեկ շաբաթում
Իրանի էներգետիկայի նախարարությունը հայտնել է, որ Իրաք գազի մատակարարումները կարող են վերականգնվել մեկ շաբաթվա ընթացքում։ Մատակարարումների դադարեցման հետևանքով էլեկտրացանցից դուրս է մնացել մինչև 4500 մեգավատ հզորություն։
ԱՄՆ պետական պարտքը աճում է վայրկյանում 75 հազար դոլարով
ԱՄՆ կառավարության զեկույցի համաձայն՝ երկրի պետական պարտքը ամեն վայրկյան ավելանում է մոտ 75 հազար դոլարով։ Առաջիկա տասնամյակում ԱՄՆ-ի պարտքը տարեկան միջին հաշվով կարող է աճել 23.9 տրիլիոն դոլարով։
Վրաստանում գինու սպառումը նվազել է ավելի քան 60 տոկոսով
Վերջին տասը տարիներին Վրաստանում գինու սպառումը նվազել է գրեթե 79 մլն լիտրից մինչև 31 մլն լիտր։ Ամենապահանջվածը չոր գինին է, իսկ գնորդների մեծ մասը մեկ գնումով ձեռք է բերում 2-4 շիշ։
ԱՄՆ-ն հետաձգել է Չինաստանից չիպերի ներմուծման մաքսատուրքերը
ԱՄՆ իշխանությունները հայտարարել են, որ Չինաստանից չիպերի ներմուծման մաքսատուրքերի սահմանումը հետաձգվում է մինչև 2027 թվականի հունիս։ Մաքսատուրքերի չափը կհայտարարվի դրանց ուժի մեջ մտնելուց առնվազն 30 օր առաջ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/02/16 22:00
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում
-
ՊՆ նախկին պաշտոնատար անձին մեղադրանք է ներկայացվել խարդախության եղանակով առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության համար
2026/02/17/ 12:11 -
Քիմ Քարդաշյանի և Քանյե Ուեսթի դուստրը թողարկում է իր սեփական ապրանքանիշը՝ NOR11-ը
2026/02/17/ 11:56 -
Իրանը ցանկանում է գործարք կնքել. Թրամփ
2026/02/17/ 11:54 -
Բաքվի դատարանը Ռուբեն Վարդանյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման
2026/02/17/ 11:48 -
ՀՀ տնտեսությունը նոր փուլում է․ Համաշխարհային բանկի վերլուծությունը
2026/02/17/ 11:22 -
ՊԵԿ-ը կանխել է ՀՀ-ից մաքսային հսկողությունից թաքցված ոսկենման և արծաթանման մետաղներից պատրաստված զարդերի արտահանման փորձը (տեսանյութ)
2026/02/17/ 11:18 -
Փետրվարի 16-ի բիզնես լուրերը
2026/02/16/ 22:00 -
Փետրվարի 16-ի կարևոր լուրերը
2026/02/16/ 19:19 -
Հայաստանի ֆոնդային բորսայի և Ռուս-հայկական համալսարանի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր
2026/02/16/ 18:34 -
IDBank-ը ներկայացուցչություն է բացել ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Գլենդել քաղաքում
2026/02/16/ 18:20
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՓԵՏՐՎԱՐԻ 15, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 14, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՓԵՏՐՎԱՐԻ 13, 2026 Թ․