Դեկտեմբերի 1-ի բիզնես լուրերը
Լուրեր |
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
ՏԵՂԱԿԱՆ
Հայաստանի տնտեսության աճը 2025-ին կմնա բարձր․ ԶԵԲ
2025-ի առաջին 9 ամիսներին ՀՆԱ-ն աճել է 6%։ Ամենամեծ ներդրումը տվել են ֆինանսական գործունեությունը, ՏՏ ոլորտը և շինարարությունը։ Արտաքին առևտուրը նվազել է՝ նախորդ տարվա բարձր բազայի պատճառով։
Էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 4,2%-ով (հունվար–հոկտեմբեր)
Արտադրությունը կազմել է 7 442.2 մլն կՎտ․ժ։ Հոկտեմբերին տարեկան կտրվածքով՝ +1.2%, իսկ սեպտեմբերի համեմատ՝ -5.1%։
2026-ից երեխայի նպաստի անկանխիկ գործարքների դեպքում հնարավոր կլինի ստանալ մինչև 20% հետվճար
Օրինակ՝ երրորդ երեխայի 50,000 դրամ նպաստը կարող է հասնել 60,000 դրամի՝ անկանխիկ գնումների դեպքում։
Հինգ համայնք պայքարում է 2027թ․ «Երիտասարդական մայրաքաղաք» տիտղոսի համար
Գորիս, Մասիս, Վաղարշապատ, Ստեփանավան ու Վեդի համայնքները ներկայացրել են հայտերը։
Սևանա լճի մակարդակը նվազել է 17 սանտիմետրով
2025-ի նոյեմբերի 28-ի դրությամբ լիճը գտնվել է 1900.26 մ բարձրության վրա։ 11 ամսում Արփա-Սևան թունելով լիճ է հոսել 114 մլն խմ ջուր, ոռոգման համար բաց է թողնվել 180.9 մլն խմ։
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ
Իրանում հայտնաբերվել է նոր խոշոր ոսկու հանքավայր
Շադանի հանքավայրը գնահատվում է 61 մլն տոննա պաշարով, որոնցից 7.95 մլն տոննա օքսիդային, 53.1 մլն տոննա՝ սուլֆիդային ոսկի պարունակող հանքաքար։
Ֆրանսիան կարող է առաջին անգամ 50 տարվա ընթացքում բախվել գյուղատնտեսական առևտրի դեֆիցիտի
Պատճառները՝ գինու արտահանման դանդաղում, սուրճի և կակաոյի բարձր գներ, ԱՄՆ և Չինաստանի մաքսատուրքեր։
Շվեյցարիայում մերժվել է հարուստների ժառանգության հարկի առաջարկը
Քվեարկողների 79%-ը դեմ է եղել հարկի ներդրմանը, իսկ 84%-ը՝ պարտադիր քաղաքացիական ծառայությանը։
Վրաստանի մանդարինների արտահանման միջին գինը՝ 0.5 դոլար/կգ
Սեպտեմբերի 1–նոյեմբերի 25 արտահանվել է 4.5 հազար տոննա։ Տարեկան անկումը՝ 69.2%։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Հայաստանը դառնում է ներդրողների համար գրավիչ ուղղություն. ՏԿԵ նախարարը հարցազրույցը՝ Los Angeles Times-ին
2026/03/03/ 13:27 -
«Մեծ ալիքը» դեռ առջևում է և կլինի շատ շուտով. Թրամփ
2026/03/03/ 13:01 -
Մարտի 5-ից հետո կենսաթոշակ կամ նպաստ ստանալու համար բանկի ընտրությունը կիրականացվի ինքնաշխատ
2026/03/03/ 12:59 -
Մեկնարկում է բազմաբնակարան շենքերի կառավարիչների վերապատրաստման գործընթացը
2026/03/03/ 12:55 -
Համաշխարհային բանկը 70,4 մլն եվրոյի վարկ կտրամադրի Հայաստանին
2026/03/03/ 12:11 -
Մարտի 4-ին Մասկատ-Երևան չվերթի տոմսեր ունեցողիները անվճար կտեղափոխվեն Մասկատ. ԱՄԷ-ում ՀՀ դեսպանություն
2026/03/03/ 12:10 -
Գործարար Ումար Ջաբրաիլովի ինքնասպանությունը․ ինչ է հայտնի հանգամանքների մասին
2026/03/03/ 11:58 -
Հորմուզի նեղուց․ ինչու այն կենսական նշանակություն ունի նավթի մատակարարումների համար
2026/03/03/ 11:48 -
Դպրոցականների շրջանում համատարած թմրամիջոցներ օգտագործելու վերաբերյալ պնդումներն անհիմն են․ ՆԳՆ խոսնակ
2026/03/03/ 11:44 -
Նավթի գներն աճում են երրորդ օրն անընդմեջ՝ Մերձավոր Արևելքում լարվածության ֆոնին
2026/03/03/ 11:40
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 2, 2026 Թ․
TOON EXPO. նախապատրաստական փուլ
AI NEWS | Ռոբոտները արդեն աշխատում են․ ի՞նչ է փոխվում շուկայում
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՐՏԻ 1, 2026 Թ.