Կիբերոստիկանությունը զգուշացնում է․ Հայաստանում կրկին տարածվում է WhatsApp հաշիվների զանգվածային «գողությունը»
Լուրեր |
Հանցագործները տեխնիկական միջոցներով թիրախավորում են բջջային կապի միջազգային SS7 պրոտոկոլը։
ՀՀ ՆԳՆ Կիբերոստիկանությունից հայտնում են, որ վերջին օրերին Հայաստանում կրկին նկատվում է WhatsApp հավելվածի օգտահաշիվների զանգվածային «գողություն», որի դեպքում հանցագործներին անհրաժեշտ չէ, որ օգտատերը սեղմի որևէ կասկածելի հղման կամ փոխանցի SMS-ով ստացված կոդը։
Կիբերոստիկանության պարզաբանմամբ՝ հանցագործները տեխնիկական միջոցներով թիրախավորում են բջջային կապի միջազգային SS7 պրոտոկոլը, որը գործածվում է բջջային օպերատորների միջև հաղորդագրությունների փոխանցման համար։ Արդյունքում հնարավոր է որսալ WhatsApp-ի կողմից ուղարկվող հաստատման SMS հաղորդագրությունները և մուտք գործել օգտատիրոջ հաշիվ։
Կիբերոստիկանությունը շեշտում է, որ այս մեխանիզմը կապված չէ Հայաստանի բջջային օպերատորների աշխատանքի հետ, քանի որ SS7-ը միջազգային պրոտոկոլ է։
Ինչպե՞ս պաշտպանվել
Կիբերոստիկանության փոխանցմամբ՝ միակ և ամենաարդյունավետ պաշտպանական միջոցը WhatsApp-ում երկփուլանի անվտանգության (Two-step verification) միացումն է։ Նույնիսկ եթե հանցագործին հաջողվի մուտք գործել հաշիվ, այն չի կարող օգտագործվել առանց օգտատիրոջ սահմանած PIN կոդի։
Ինչպե՞ս միացնել երկփուլանի անվտանգությունը
-
Բացեք WhatsApp-ը և անցեք Settings (Կարգավորումներ)
-
Ընտրեք Account (Հաշիվ) բաժինը
-
Սեղմեք Two-step verification (Երկփուլանի անվտանգություն)
-
Սեղմեք Turn on և սահմանեք 6 նիշանոց PIN կոդ
-
Ավելացրեք էլեկտրոնային հասցե՝ PIN կոդը մոռանալու դեպքում վերականգնելու համար
Եթե WhatsApp-ից SMS-ի միջոցով ստանում եք հաստատման կոդ, և հավելվածը հանկարծակի դուրս է գալիս ձեր հաշվից, Կիբերոստիկանությունը խորհուրդ է տալիս անմիջապես փորձել վերականգնել հաշիվը ձեր հեռախոսահամարի միջոցով և տեղեկացնել մտերիմներին, որ ձեր անունից կարող են ուղարկվել կեղծ հաղորդագրություններ։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/12 22:00
Մարտի 12-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայատանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/12 19:19
Մարտի 12-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
ԵՄ-ն աջակցում է Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին. ԵՀ հանձնակատար
2026/03/13/ 11:20 -
ԱՄՆ-ն ունի աննախադեպ կրակային հզորություն և անսահմանափակ զինամթերք. Թրամփ
2026/03/13/ 11:02 -
Մարտի 12-ի կարևոր լուրերը
2026/03/12/ 22:00 -
Մարտի 12-ի բիզնես լուրերը
2026/03/12/ 19:19 -
Չենք հրաժարվի վրեժխնդրությունից. հրապարակվել է Իրանի առաջնորդի առաջին ուղերձը
2026/03/12/ 17:59 -
Անվտանգ աշխատավայրը որպես զարգացման գրավական
2026/03/12/ 17:43 -
Աշխատանքային արդյունավետ ժողովների գաղտնիքը․ պայմաններ և ժամանակացույց
2026/03/12/ 17:32 -
Ինչպես է հանրային կերպարը նպաստում սեփական բրենդի առաջխաղացմանը
2026/03/12/ 17:20 -
«Դէկավվա» հիմնադրամը մեկնարկում է «Ծաղկեցրու» արշավը՝ գյուղաբնակ կանանց հզորացման համար
2026/03/12/ 17:13 -
Նավերը «չինական» են ներկայանում Հորմուզի նեղուցում՝ հարձակումներից խուսափելու համար
2026/03/12/ 16:53
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
10 կամ 15 տոկոս քեշբեք ստանալու հնարավորություն. առաջարկ՝ բիզնեսին