Հաճախորդների շնորհակալության օր Էջմիածին մասնաճյուղում․ IDBank
Լուրեր |
IDBank-ի սիրելի ավանդույթը՝ Հաճախորդների շնորհակալության օրն արդեն մարզերի մասնաճյուղեր է հասնում։ Idcoin-երի հաջողակ անիվը, անակնկալներն ու բարձր տրամադրությունն այս անգամ Էջմիածնի մասնաճյուղում են։
IDBank-ի հաճախորդների փորձառության կառավարման բաժնի ղեկավար Սեդա Ավագյանի խոսքով՝ IDBank-ը նախ շատ է կարևորում իր ֆիզիկական ներկայությունը Հայաստանի մարզերում ու պարբերաբար բացում է նոր մասնաճյուղեր առավել հարմարավետ սպասարկում ապահովելու համար, ինչպես նաև նմանատիպ նախաձեռնություններով ևս մեկ անգամ ցույց տալիս հաճախորդների կարևորությունը․ «Շնորհակալության օրը բերել ենք արդեն Արմավիրի մարզ՝ Էջմիածնի մեր մասնաճյուղ, ցույց տալու մեր հաճախորդներին, որ այսօր ֆիզիկական ներկայությամբ ևս արտահայտում ենք մեր երախտագիտությունը։ Ուրախ ենք տեսնել, թե մարդիկ որքան բաց ու ժպիտով են ընդունում մեզ ու Շնորհակալության օրը», - ասաց Սեդա Ավագյանը։
«Էջմիածնի մասնաճյուղը միշտ ակտիվ
է, այստեղ բազմաթիվ հաճախորդներ են սպասարկվում ոչ միայն Էջմիածին քաղաքից, այլև հարակից
համայնքներից, և մենք մշտապես անում ենք առավելագույնը նրանց համար սպասարկման լավագույն
փորձառությունն ապահովելու համար։ Այսօր էլ ուրախ ենք տեսնել Շնորհակալության օրվա
միջոցառումը մեզ մոտ․ հաճախորդները մեծ ոգևորությամբ ընդունեցին նախաձեռնությունը»,
- ասաց Էջմիածնի մասնաճյուղի կառավարչի ժ/պ Սերգեյ Քարամյանը։
Հաճախորդները պտտում էին հաջողակ անիվն ու շահում
idcoin-եր, ստանում հյուրասիրություն ու բարձր տրամադրություն։ Հերթական գործարքի համար
բանկ մոտենալը այդ օրը իսկական փոքրիկ տոն դարձավ նրանց համար։
IDBank-ից ուրախությամբ խոստանում ենք, որ Շնորհակալության
օրը շրջելու է տարբեր մարզերով։
ԲԱՆԿԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ
*գովազդ
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/16 22:00
Մարտի 16-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
Լուրեր | 2026/03/16 19:19
Մարտի 16-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
-
Մարտի 16-ի կարևոր լուրերը
2026/03/16/ 22:00 -
Քննարկվել են տարբեր ոլորտների վերաբերյալ միջազգային վարկանիշային զեկույցներում Հայաստանի դիրքերի հետագա բարելավման քայլերը
2026/03/16/ 19:32 -
Մարտի 16-ի բիզնես լուրերը
2026/03/16/ 19:19 -
Ամունդի-Ակբա. գլոբալ ներդրումային շուկաների նոր կանխատեսումները
2026/03/16/ 19:13 -
IDBank-ը մեկնարկում է SWIFT փոխանցումների հատուկ արշավ
2026/03/16/ 18:42 -
Հայաստանում ադրբեջանական բենզինի ծավալը փոքր է երկրի ընդհանուր վառելիքային պաշարի համեմատ
2026/03/16/ 18:17 -
Հայկական դիզայնը՝ «Օսկար»-ի կարմիր գորգին
2026/03/16/ 18:14 -
Ծախսերի 50% վերադարձ խելացի անասնաշենքի կառուցման դեպքում
2026/03/16/ 18:09 -
Մեկնարկում է Ղարաբաղից տեղահանվածների ինքնազբաղվածության ծրագիրը
2026/03/16/ 18:07 -
Վայոց ձորի թեմի առաջնորդը ազատ է կացուցվել թեմակալ առաջնորդի պաշտոնից
2026/03/16/ 18:06
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 16, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 12, 2026 Թ․
Leasing Expo 2026. դեպի Leasing Expo 2026՝ պատրաստ թիմերով
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 11, 2026 Թ․