Հայաստանն ու Կատարը քննարկում են ներդրումների և տնտեսական համագործակցության խորացումը

Քննարկվել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները՝ հատկապես ներդրումային ոլորտում։

ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը հանդիպել է Կատարի դեսպան Մանսուր Աբդալլահ Ալ-Սուլայտինի հետ։

Հանդիպման ընթացքում կողմերը վերահաստատել են երկկողմ համագործակցության ամրապնդման կարևորությունը՝ այն դիտարկելով որպես կառավարության առաջնահերթություն։

Քննարկվել են տնտեսական կապերի ընդլայնման հեռանկարները՝ հատկապես ներդրումային ոլորտում։

Կողմերը կարևորել են նաև կրկնակի հարկումը բացառելու մասին համաձայնագիրը, որը նպաստում է գործարար միջավայրի բարելավմանը և ներդրումների խթանմանը։

Նշվել է, որ առաջիկայում համագործակցությունը կարող է խորանալ մի շարք ուղղություններով՝ էներգետիկա, ենթակառուցվածքներ, գյուղատնտեսություն և թվային տրանսֆորմացիա։