ՕՊԵԿ+-ի գնահատմամբ՝ նավթի համաշխարհային պահանջարկը 2026 թվականին կաճի օրական 1.4 միլիոն բարելով՝ հասնելով 106.53 միլիոն բարելի։
2027 թվականին նույնպես սպասվում է աճ՝ ևս 1.34 միլիոն բարելով՝ մինչև 107.87 միլիոն բարել օրական։
Կազմակերպության կանխատեսումները մնացել են անփոփոխ նախորդ գնահատականների համեմատ։
Միևնույն ժամանակ, ՕՊԵԿ+-ը նշում է, որ 2026 թվականի երկրորդ եռամսյակում պահանջարկը կարող է ժամանակավորապես նվազել՝ Մերձավոր Արևելքում լարվածության պատճառով։
Սակայն տարվա երկրորդ կեսին այդ անկումը, ըստ կանխատեսումների, կփոխհատուցվի։
Ինչ վերաբերում է առաջարկին՝ ՕՊԵԿ+-ից դուրս երկրների արտադրությունը կաճի օրական 0.6 միլիոն բարելով թե՛ 2026, թե՛ 2027 թվականներին։
Արտադրության աճի հիմնական շարժիչ ուժերը կլինեն ԱՄՆ-ը, Կանադան, Բրազիլիան և Արգենտինան։

