Թուրքական Oxxo, Club, NetWork և Mudo բրենդները փակում են իրենց խանութները Ռուսաստանում։
«Կոմերսանտի» փոխանցմամբ՝ դրանց կառավարող «Марка Рус» ընկերությունն արդեն անցյալ տարի փակել էր 10 վաճառակետ՝ թողնելով 20-ը, որոնք նույնպես կդադարեցնեն գործունեությունը մինչև 2026 թվականի վերջը։
Բրենդների հեռացումը տեղի է ունենում հագուստի շուկայի անկման ֆոնին։
Փորձագետների գնահատմամբ՝ շուկայի թուլացումը պայմանավորված է ծախսերի աճով և սպառողական վարքագծի փոփոխությամբ։
Forbes-ի տվյալներով՝ 2026 թվականի սկզբին Ռուսաստանում մանրածախ առևտրի կետերի թիվը, 2000-ականներից ի վեր առաջին անգամ, նվազել է տարեկան կտրվածքով։

