Անշարժ գույքի շուկայում ռիելթորական գործունեություն ծավալողները պետք է ստանան որակավորման վկայականներ. նախագիծ
Լուրեր |
Ռիելթորական գործունեության զարգացման և կարգավորման նպատակով անհրաժեշտություն է առաջացել մշակել իրավակարգավորումներ, որոնց օգնությամբ կներդրվի պետական միասնական քաղաքականություն: Այս նպատակով մշակվել է «Ռիելթորական գործունեության մասին» և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որը Ազգային ժողովի՝ սեպտեմբերի 8-ի նիստին ներկայացրեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը՝ ներկայացնելով առաջարկվող դրույթները:
«Առաջին դրույթը վերաբերում է բուն մասնագետներին, որոնք պետք է ստանան որոշակի որակավորման վկայականներ որոշակի քննական ընթացակարգերով անցնելիս և համապատասխանեն օրենսդրական պահանջներին, որպեսզի կարողանան ոլորտում իրականացնել ռիելթորական գործունեություն, այսինքն՝ ծառայություններ մատուցել անշարժ գույքի շուկայում գնորդների և վաճառողների համար:
Հաջորդ կարգավորումն այն է, որ օրենքով նախատեսվում է, որ պետք է համապատասխան էլեկտրոնային համակարգ ներդրվի, որով պետք է ստուգումներ անցկացնելուց հետո հնարավորություն ընձեռվի, որպեսզի գույքի սեփականատերերը կամ ռիելթորները կարողանան վաճառքի ենթակա, առաջարկության ենթակա գույքերը ցուցակագրել:
Էլեկտրոնային համակարգի բուն բովանդակությունն այն է, որ երբ յուրաքանչյուր սեփականատեր կամ ռիելթոր ցանկություն ունենա ցուցակագրել իրեն սեփականության իրավունքով կամ որևէ իրավունքով պատկանող գույքը, ապա, անցնելով խիստ նույնականացում, տվյալների շտեմարանում համապատասխան գույքը կհամեմատվի գրանցված իրավունքների և գոյություն ունեցող սահմանափակումների հետ, համապատասխանաբար կճշտվի ինքնակամ կամ ոչ ինքնակամ շինությունների առկայությունը, դրանից հետո միայն հաջորդիվ հնարավորություն կստեղծվի փոխգործելի հարթակների միջոցով ցուցակագրել գույքը և արդեն որպես վաճառքի առաջարկություն տեղադրել վաճառքի կայքերում»,- ասաց նա:
Ըստ հիմնական զեկուցողի՝ այսօր էլ կան բազմաթիվ էլեկտրոնային համակարգեր, որտեղ անշարժ գույքերը ցուցակագրվում և վաճառվում են, բայց ցուցակագրվում են առանց որևէ ստուգում անցնելու, և բավականին շատ են այն դեպքերը, երբ ցուցակագրված գույքերի վերաբերյալ կա ոչ ճշգրիտ տեղեկատվություն, որն էլ իր հերթին թյուրիմացության կամ շփոթմունքի մեջ է գցում անձին, որը հետաքրքրված է տվյալ գույքով և ցանկություն ունի այն ձեռք բերել:
Հաջորդ կարևոր փոփոխությունը, ըստ Թովմասյանի, վերաբերում է անշարժ գույքի կառավարման ինստիտուտի ներդրմանը:
«Այսօր անշարժ գույքը որևէ սեփականատեր կարող է օրավարձով տրամադրել, սակայն գործող օրենսդրության շրջանակներում կա պահանջ, որ յուրաքանչյուր նման օրավարձով տրամադրվող գործարք անշարժ գույքի վարձակալության հանձնելու գործարք է, և օրենսդրական պահանջով դրանք ենթակա են պետական գրանցման: Ըստ էության, ստեղծված են տեխնիկական այնպիսի խնդիրներ, որոնք թույլ չեն տալիս մարդուն գործել համապատասխան օրենսդրական դաշտում:
Այս նախագծով ներդրվում է անշարժ գույքի կառավարման ինստիտուտը, որը թույլ է տալիս անշարժ գույքը հանձնել կառավարչին՝ գրանցման ենթարկելով բացառապես այդ գործարքը, և այնուհետև կառավարիչը հատուկ հաշիվների միջոցով, գանձելով վարձավճարները կամ օրավարձով համապատասխան վճարները կառավարելու է տվյալ անշարժ գույքը՝ հանձնելով թե՛ օրավարձով, թե՛ երկարաժամկետ վարձակալության՝ հետևելով գույքի տեխնիկական կարգավիճակին այնպես, ինչպես ներառված կլինեն տվյալները փոխադարձ պայմանագրում»,- ասաց նա:
Թովմասյանը կարևորեց նաև ռիելթորական գործունեություն ծառայող ընկերություններին առնչվող փոփոխությունները, ըստ այդմ՝ այն ընկերությունները, որոնք ունեն էլեկտրոնային հարթակներ, կունենան հնարավորություն՝ ինտեգրվելու կառավարության ներկայացրած տվյալների շտեմարաններին:
«Այն ռիելթորները, որոնք կորակավորվեն, սակայն չեն ունենա իրենց էլեկտրոնային համակարգերը, կունենան հնարավորություն փոխգործելիության միջոցով տվյալ էլեկտրոնային համակարգի օգնությամբ ընտրել այն կայքերը, որոնց միջոցով իրենց ցուցակագրված գույքերը կներկայացնեն»,- պարզաբանեց նա:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/03/05 22:00
Մարտի 5-ի բիզնես լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանի և միջազգային տնտեսական աշխարհում։
Լուրեր | 2026/03/05 19:19
Մարտի 5-ի կարևոր լուրերը
Ինչ է կատարվել Հայաստանում և աշխարհում։
-
Մարտի 5-ի բիզնես լուրերը
2026/03/05/ 22:00 -
Մարտի 5-ի կարևոր լուրերը
2026/03/05/ 19:19 -
Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ
2026/03/05/ 18:55 -
Իրանը հերքում է Ադրբեջանի ուղղությամբ ԱԹՍ արձակելու մասին տեղեկությունը
2026/03/05/ 17:59 -
Իրանի ԶՈւ ԳՇ կողմից Ադրբեջանի դեմ hարձակումների ժխտումը բացարձակապես անընդունելի է. Ադրբեջանի ՊՆ
2026/03/05/ 17:57 -
ԱՄԷ-ում թռիչքների չեղարկումից հետո խնդիրների բախված ՀՀ քաղաքացիներին դեսպանատունը կոչ է անում լրացնել տվյալները
2026/03/05/ 17:49 -
Մերձավոր Արևելքի ճգնաժամի պատճառով 23,000 չվերթ է չեղարկվել
2026/03/05/ 17:46 -
Հիմա Վրաստանում ոչ մի բեռնատար կանգնած չէ․ ՀՀ Էկոնոմիկայի նախարար
2026/03/05/ 17:38 -
Արմլիզինգի պարտատոմսերը՝ բորսայում. Տեղաբաշխողը Կոնվերս Բանկն է
2026/03/05/ 17:33 -
Նոր դպրոցներ՝ նոր ճանապարհներով․ 5 կարևոր լուր՝ Կառավարության նիստից
2026/03/05/ 16:49
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՐՏԻ 5, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՐՏԻ 4, 2026 Թ․
Կոմիտասի պուրակը կբարեկարգվի. Ակբայի նվերը` Երևանին 30-ամյակի կապակցությամբ
Բժշկություն և բիզնես․ HyeTalk