Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
Լուրեր |
Ցածր և կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում է նոր մոտեցում։
2020 թվականին, այս ամբիոնից հանդես գալով որպես Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի պաշտոնի թեկնածու, ես հայտարարեցի, որ մեզ շրջապատող աշխարհը դառնում է ավելի ու ավելի անորոշ և մարտահրավերներով լի։ Այս մասին, այսօր՝ մայիսի 5–ին, Ազգային ժողովի նիստում՝ Հայաստանի Կենտրոնական բանկի նախագահի ընտրության հարցի քննարկման ժամանակ հայտարարել է ԿԲ նախագահ ու այդ պաշտոնի թեկնածու Մարտին Գալստյանը։
Նրա խոսքով՝ այդ պահին ստեղծված իրավիճակը մասնավոր դեպք չէր, այլ համաշխարհային տնտեսությունում սկզբունքորեն նոր, ավելի բարդ և ցնցումներով հագեցած շրջանի սկիզբը։ «Ցավոք, վերջին տարիների իրադարձությունների զարգացումը հաստատեց իմ դիտարկումները», - նշել է Գալստյանը։ Միաժամանակ, կառուցվածքային փոփոխությունները՝ արհեստական բանականության և նոր տեխնոլոգիաների ի հայտ գալուց մինչև բնակչության ծերացում և կլիմայի փոփոխություն, էապես մեծացրել են համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների շուրջ անորոշությունը։ «Այս բոլոր գործոնների համակցված ազդեցությունը լուրջ փորձություն է տնտեսական քաղաքականության պատասխանատուների համար, ընդ որում՝ համաշխարհային մակարդակում, որը դարձել է ավելի մասնատված, խոցելի և անորոշ», - ասել է Գալստյանը։
ԿԲ նախագահը նշել է, որ Կառավարության հետ համատեղ ձեռնարկված ջանքերի շնորհիվ մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա։ «Թեև մեզ հաջողվել է հաղթահարել բազմաթիվ մարտահրավերներ և ապահովել գների կայունություն, մենք հիանալի գիտակցում ենք, որ անորոշ և արագ փոփոխվող աշխարհում ցածր և կայուն գնաճային միջավայրի ապահովումը պահանջում է նոր մոտեցում», - հավելել է Կենտրոնական բանկի նախագահը։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․