Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան․ Անտոնիու Կոշտա
Լուրեր |
Սա հստակ ազդակ է այն մասին, թե ինչպես է ԵՄ-ն ցանկանում կառուցել հարաբերությունները Հայաստանի հետ:
ՀՀ-ն թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան, և սա, անկասկած, բարենպաստ միջավայր է ստեղծում մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար: Այս մասին ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի ժամանակ ասել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան:
«Թույլ տվեք ԵՄ-ի անունից ևս մեկ անգամ շնորհակալություն հայտնել ձեզ ջերմ հյուրընկալության համար: Երեկ մենք ապրեցինք պատմական շատ կարևոր պահ, երբ առաջին անգամ Հայաստանում տեղի ունեցավ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը: Այսօր տեղի է ունենում երկրորդ կարևոր պատմական իրադարձությունը՝ պատմության մեջ առաջին գագաթնաժողովը Եվրոպական միության և Հայաստանի միջև:
Սա հստակ ազդակ է այն մասին, թե ինչպես է ԵՄ-ն ցանկանում կառուցել հարաբերությունները Հայաստանի հետ: Հայաստանը թևակոխել է խաղաղության, ժողովրդավարական ռեժիմի համախմբման նոր շրջան, և սա, անկասկած, բարենպաստ միջավայր է ստեղծում մեր երկկողմ հարաբերությունների զարգացման համար: ԵՄ-Հայաստան գործընկերության ռազմավարական օրակարգն ընդունվել է անցյալ տարվա հոկտեմբերին, և այդ ժամանակից ի վեր մենք ամրապնդում ենք և շարունակում ենք ամրապնդել մեր կապերը:
Մենք նաև սերտորեն համագործակցում ենք անվտանգության և պաշտպանության ոլորտներում՝ Խաղաղության եվրոպական հիմնադրամի շրջանակներում՝ համատեղ ջանքեր գործադրելով հիբրիդային սպառնալիքների դեմ: Ինչպես գիտեք, Եվրոպական միության գործընկերության առաքելությունը հաստատվել է անցյալ տարվա ապրիլին և ուղղված է Հայաստանի ժողովրդավարական դիմակայունության ամրապնդմանը: Սա շոշափելի առաջընթաց է ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու մեր համատեղ հանձնառության մեջ:
Անշուշտ, մեզ համար շատ կարևոր է պաշտպանել սեփական ճակատագիրն ընտրելու հայ ժողովրդի ազատությունը: Դուք կարող եք հույս դնել այն բանի վրա, որ ԵՄ-ն այս ճանապարհը կանցնի ձեզ հետ միասին:
Հայաստանը հանդիսանում է առանցքային հենասյուն Հարավային Կովկասի հետ մեր հարաբերություններում, ինչպես նաև Հարավային Կովկասի միջոցով Եվրոպան կապում է Կասպից ծովի և Կենտրոնական Ասիայի հետ: Այդպիսին է մեր տարածաշրջանների պատմությունը, և այդպիսին է նրանց ապագան:
Հենց այդ պատճառով Եվրոպական հանձնաժողովը և նախագահ ֆոն դեր Լայենը, անկասկած, կընդգծեն այս գագաթնաժողովի կոնկրետ արդյունքները, որոնց ընդունմամբ մենք կկարողանանք զարգացնել մեր ռազմավարական գործընկերությունը՝ հանուն համատեղ խաղաղ ապագայի, ի բարօրություն հայ ժողովրդի և Եվրոպայի: Շնորհակալություն»,- ասել է Կոշտան:
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Մեկնարկել է ԵՄ-ի հետ վիզաների ազատականացման զեկույցների փուլը. առաջին փաստաթուղթը փոխանցվել է ՆԳ նախարարին
2026/05/05/ 13:55 -
Քննարկվել են հարկային բարեփոխումների ընթացքը և զարգացման հեռանկարները
2026/05/05/ 13:45 -
Մեծ Բրիտանիան ընդլայնել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցները
2026/05/05/ 13:41 -
Ֆրանսիան հավերժ կանգնած է հայ ժողովրդի կողքին՝ լի հարգանքով առ ապրած ցեղասպանության հիշատակը․ Մակրոն
2026/05/05/ 12:55 -
Ինչու են բարձրացել վարկերի տոկոսադրույքները․ ԿԲ նախագահի պարզաբանումը
2026/05/05/ 12:37 -
ՀՀ Կենտրոնական բանկը վերաֆինանսավորման տոկոսադրույքը թողել է անփոփոխ՝ 6.5%
2026/05/05/ 12:34 -
Հայաստանի մի շարք գետերում սպասվում է ջրի մակարդակի վտանգավոր բարձրացում
2026/05/05/ 12:04 -
Հայաստանը հետաքրքրված է ԱՄԷ-ից բարձրորակ ապրանքների և առաջադեմ տեխնոլոգիաների ներկրմամբ․ Էկոնոմիկայի նախարար
2026/05/05/ 12:01 -
ՀՀ-ԵՄ առաջին գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել է համատեղ հռչակագիր
2026/05/05/ 11:59 -
Մակրոտնտեսական կայունությունը դարձել է Հայաստանի այցեքարտը գլոբալ ներդրումային քարտեզի վրա․ ԿԲ նախագահ
2026/05/05/ 11:38
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ՄԱՅԻՍԻ 4, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 3, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ՄԱՅԻՍԻ 2, 2026 Թ.
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ՄԱՅԻՍԻ 1, 2026 Թ․