Idplus լոյալության թվային հարթակը՝ իր լուծումներով
Լուրեր |
Եռօրյա հնարավորություն տեխնոլոգիական ընկերություններին, որպեսզի մեկ վայրում ներկայացնեն նոր հնարավորություններ ու լուծումներ, ինչպես ֆիզիկական անձանց, այնպես էլ բիզնեսմեններին: Մեկնարկել է տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը կամ ինչպես մասնակիցներն են ասում թեք մարդիկ՝ Դիջիթեքում:
Ցուցահանդեսին ու դրա սահմաներից դուրս էլ պլյուսում են բոլորը: Այս կարգախոսը շատերին է հայտնի: Շատ բոնուսներ, քեշբեքեր, նվեր քարտեր, իսկ բիզնեսմենները կունենան մատչելի և հարմար լոյալության համակարգ:
Idplus լոյալության թվային հարթակը գալիս է իր լուծումներով:
«Idplus լոյալության թվային հարթակի առավելությունները բիզնեսի համար ակնհայտ են, եթե դուք երկար ժամանակ է մտածում եք ինչպես շնորհակալություն հայտնել և խրախուսել ձեր հաճախորդներին, ապա Idplus-ն այն է, ինչ փնտրում եք: Դուք կարող եք առանց ներդրումների ձեռք բերել իսկապես հարմար գործիք, որով յյարողանաք տարատեսակ ակցիաներ մշակել և կառավարել»,- ասաց Idplus-ի բիզնես զարգացման տնօրեն Արևիկ Անանյանը:
Idplus լոյալության հարթակով հնարավորություն ունեք նաև մշակել Ձեր լոյալության ծրագրերը․ վճարել բոնուսներ գնումների դիմաց կամ ընտրել ակցիայի այլ տեսակ՝ ընդհուպ մինչև ընտրելով ակցիայի օրը, ժամը, ապրանքի տեսակը, բոնուսի չափերը ըստ ապրանքատեսակի և այլն:
«Այդպիսով դուք կներգրավեք նոր հաճախորդներ, կբարձրացնեք արդեն իսկ եղած հաճախորդների լոյալությունը և գոհունակությունը, ինչպես նաև կկարողանաք լրացուցիչ այլ ծառայություններ տրամադրել թվային նվեր քարտերի տեսքով» ասաց Idplus-ի բիզնես զարգացման տնօրեն Արևիկ Անանյանը:
Idplus-ը հարմար է նաև օգտատերերի համար: Այն առաջարկում է բոնուսներ կամ ակնթարթային քեշբեք ավելի քան 1100 առցանց վաճառակետերում, որոնց թիվն արագ աճում է: Idplus-ի շնորհիվ կարող եք ունենալ թվային նվեր-քարտեր, առանց որևէ խանութ այցելելու, վաճառել կուտակած բոնուսները կամ գնել բոնուսներ այլ օգտատերերից առցանց աճուրդի միջոցով, անմիջապես Idplus հավելվածի միջոցով, վաճառակետերում ընտրել վճարման կոմբո տարբերակը, այսինքն վճարել միանգամից կուտակված բոնուսներից, Իդրամ հաշվից և նվեր քարտից:
https://www.youtube.com/watch?v=_5vfndGXjRc
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
-
Ապրիլի 18-ի կարևոր լուրերը
2026/04/18/ 20:04 -
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ․ ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
2026/04/18/ 17:42 -
Հայաստանը լինելու է աշխարհի թոփ 5 երկրների ցուցակում՝ GPU-ների թվով․ Ռև Լեբարեդյան
2026/04/18/ 16:50 -
Converse Mobile-ը թարմացվել է․ ի՞նչ է փոխվել
2026/04/18/ 16:48 -
ԱրարատԲանկի անմնացորդ նվիրում․ 5 տարի, 172 շահառու, ավելի քան 100 իրականացված նախագիծ
2026/04/18/ 16:38 -
ՀՀ ՆԳՆ նվագախումբը բացեց 5-րդ Career City Fest-ը
2026/04/18/ 14:26 -
Ապրիլի 17-ի կարևոր լուրերը
2026/04/17/ 20:00 -
Ապրիլի 17-ի բիզնես լուրերը
2026/04/17/ 19:19 -
Լոգիստիկայի խնդիրներ Հայաստանում․ ինչպես նոր հնարավորություններ ստեղծել արտահանումների համար
2026/04/17/ 17:17 -
Ադրբեջանով տարանցմամբ Հայաստան է ներմուծվել ավելի քան 26 հազար տոննա ապրանք
2026/04/17/ 17:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
Միասնական ձայն՝ բիզնեսի խնդիրներից մինչև լուծումներ. ՀԳՀՄ–ԱՄԿ կապը՝ կամուրջ բիզնեսի և միջազգային փորձի միջև
ԱՊՐԻԼԻ 17-Ի ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐԸ
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 17, 2026 Թ․
Converse Leasing. Sanus Dent-ի գործընկերը զարգացման ողջ ճանապարհին
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ. ԱՊՐԻԼԻ 16, 2026 Թ.