Թեք մարդիկ Դիջիթեքում. Team ընկերություների խումբը մասնակցել է ցուցահանդեսին
Լուրեր |
Թեք մարդիկ Դիջիթեքում: Մեկնարկել է տարածաշրջանի ամենախոշոր տեխնոլոգիական ցուցահանդեսը: Team-ը ցուցահանդեսին ներկայացավ ընկերությունների խմբով՝ Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems և buy.am: Նրանց բոլորին միավորում է նորարար գաղափարները կյանքի կոչելու ձգտումը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաև սեփական երկրի տնտեսության ցուցանիշների վրա ազդելու մեծ ցանկությունը:
«Մենք հենց այսօր ստանում ենք 5G հնարավորությամբ հաճախականություն և մեկ տարի կառուցումից հետո մինչև երկու տարի արդեն 5G-ի հնարավորություն կունենանք Երևանում և մի քանի մարզկենտրոններում»,- ասաց Team ընկերություների խմբի համահիմնադիր Հայկ Եսայանը:
Թիմ ընկերությունների խմբի ամենամեծ ու լայնածավալ ծառայություններ մատուցող Team Telecom Armenia-ն Դիջիթեքին ներկայանում է տարածաշրջանում եզակի՝ 25 գբ/վ արագությամբ NGN Next Generation Network ցանցով և Cosmo սակագնային փաթեթներով: Ցուցահանդեսի մասնակիցները Team-ի գերարագ ինտերնետը կարող են փորձարկել cloud gaming գոտում՝ խաղալով ամենավերջին սերնդի խաղերը ամպային տեխնոլոգիաների միջոցով:
Հայկ Եսայանը կարևորելով Team ընկերությունների խմբի յուրաքանչյուրի աշխատանքը, հատկապես առանձնացրեց Team Systems ընկերության և Team energy նախագիծը, որն էլեկտրական մեքենաների լիցքավորման կայանների ցանց է կառուցում Հայաստանի ամբողջ տարածքում՝ խրախուսելով էլեկտրամոբիլների տարածումն ու օգտագործումը:
Վճարահաշվարկային հարցերը նույնպես լուծվում են Team ընկերության ներսում: Ընկերության Team pay համակարգով գործարքները կիրականացվեն «մեկ պատուհան» սկզբունքով, որն արդեն գործում է Team Telecom Armenia-ի 18 մասնաճյուղում, իսկ բջջային հավելվածը կթողարկվի այս տարի: Եթե ուզում եք առաջինը փորձարկել հավելվածը, ապա դրա հնարավորությունն ունեք այս օրերին՝ Դիջիթեք ցուցահանդեսին:
https://www.youtube.com/watch?v=NyMwh518Qo0
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
Կարդացեք նաեվ
Լուրեր | 2026/05/01 11:37
Մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. ԱՍՀ նախարար
Աշխատանքը միայն եկամտի աղբյուր չէ։
-
ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական
2026/05/01/ 12:49 -
Հայաստանի աշխատաշուկայի պատկերը․ հատուկ անդրադարձ՝ Աշխատավորի օրվա առթիվ
2026/05/01/ 12:38 -
ԿԲ-ն ամփոփել է 2025-ը. Ռազմավարական թիրախներ և ֆինանսական արդյունքներ
2026/05/01/ 11:44 -
Մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. ԱՍՀ նախարար
2026/05/01/ 11:37 -
ԱՄՆ-ի պետական պարտքը 2027-ին կգերազանցի ՀՆԱ-ի 120%-ը․ Fitch
2026/05/01/ 11:27 -
Եվրամիությունը դադարեցրել է Սերբիայի ֆինանսավորումը
2026/05/01/ 11:11 -
Ոսկու արտահանման սահմանափակումներ ՌԴ-ից․ ի՞նչ պետք է իմանան Հայաստանի քաղաքացիներն ու բիզնեսը
2026/05/01/ 10:40 -
Ո՞ր փողոցները փակ կլինեն EPC Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար
2026/05/01/ 10:28 -
Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ․ Կենդանաբանական այգի
2026/05/01/ 10:18 -
Ցանկացած աշխատանք արժանի է հարգանքի. վարչապետի ուղերձը՝ Աշխատավորի օրվա առթիվ
2026/05/01/ 09:13
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․