Մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. ԱՍՀ նախարար
Լուրեր |
Աշխատանքը միայն եկամտի աղբյուր չէ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանի շնորհավորական ուղերձն Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ.
«Սիրելի՛ քաղաքացիներ,
շնորհավորում եմ բոլորիս Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ։
Տոնը ևս մեկ հնարավորություն է արժևորելու Ձեզանից յուրաքանչյուրի ներդրումը մեր երկրի զարգացման, տնտեսական առաջընթացի և հասարակական բարեկեցության ապահովման գործում։ Ձեր ամենօրյա աշխատանքը հենց այն ամուր հիմքն է, որի վրա կառուցվում է մեր պետության ու պետականության կայուն, խաղաղ և բարեկեցիկ ներկան ու ապագան։
Աշխատանքը միայն եկամտի աղբյուր չէ․ այն նաև անձի ինքնադրսևորման, անձնական և մասնագիտական աճի, սեփական ներուժն անկախ ամեն ինչից լիովին իրացնելու առանցքային պայմաններից է, և պետության առաջնահերթություններից է ապահովել այնպիսի պայմաններ, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի կունենա արժանապատիվ, անվտանգ և ստեղծարար աշխատանքի հնարավորություն։ Այս նպատակով հետևողականորեն իրականացվում են աշխատաշուկայի զարգացմանը, աշխատողների մասնագիտական կարողությունների զարգացմանը, աշխատաշուկայում խոցելի խմբերի մրցունակության բարձրացմանն ու զբաղվածության խթանմանը միտված քաղաքականություններ։
Վերջին տարիներին հարյուր հազարավոր նոր աշխատատեղերի ստեղծման կայուն միտումը ևս էականորեն նպաստում է մեր երկրի տնտեսական ակտիվության աճին՝ կրճատելով նաև գործազրկության, այդպիսով նաև աղքատության և ծայրահեղ աղքատության ցուցանիշները։ Երրորդ Հանրապետության պատմության մեջ առաջին անգամ մենք մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը, ինչին հաջողվել է հասնել բացառապես աշխատանքի, միայն ու միայն աշխատանքի շնորհիվ։
Սիրելի՛ քաղաքացիներ,
լիահույս եմ, որ պատասխանատվությունը, աշխատասիրությունն ու ստեղծարար մոտեցումները շարունակելու են լինել համատեղ հաջողությունների շարժիչ ուժը։
Մաղթում եմ քաջառողջություն, անսպառ եռանդ և շարունակական հաջողություններ Ձեր աշխատանքում»։
Հետեվեք մեզ սոց-ցանցերում
-
Պեկինը սպառնում է պատասխան քայլերով. Չինաստանն ու ԱՄՆ-ը՝ հեռահաղորդակցության նոր հակամարտության շեմին
2026/05/01/ 12:52 -
ԱՄՆ-ը Եվրոպայում տեղակայել է շուրջ 80 հազար զինվnրական
2026/05/01/ 12:49 -
Հայաստանի աշխատաշուկայի պատկերը․ հատուկ անդրադարձ՝ Աշխատավորի օրվա առթիվ
2026/05/01/ 12:38 -
ԿԲ-ն ամփոփել է 2025-ը. Ռազմավարական թիրախներ և ֆինանսական արդյունքներ
2026/05/01/ 11:44 -
Մոտ ենք ծայրահեղ աղքատության հաղթահարմանը. ԱՍՀ նախարար
2026/05/01/ 11:37 -
ԱՄՆ-ի պետական պարտքը 2027-ին կգերազանցի ՀՆԱ-ի 120%-ը․ Fitch
2026/05/01/ 11:27 -
Եվրամիությունը դադարեցրել է Սերբիայի ֆինանսավորումը
2026/05/01/ 11:11 -
Ոսկու արտահանման սահմանափակումներ ՌԴ-ից․ ի՞նչ պետք է իմանան Հայաստանի քաղաքացիներն ու բիզնեսը
2026/05/01/ 10:40 -
Ո՞ր փողոցները փակ կլինեն EPC Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի համար
2026/05/01/ 10:28 -
Քիմիական ներկերը կարող են թունավոր լինել և առաջացնել առողջական լուրջ խնդիրներ․ Կենդանաբանական այգի
2026/05/01/ 10:18
Բաժանորդագրվել
Փոխարժեք
Տեսանյութեր
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ՓՈՂ NEWS. ԱՊՐԻԼԻ 30, 2026 Թ․
ԿԱՐԵՎՈՐ ԼՈՒՐԵՐ․ ԱՊՐԻԼԻ 29, 2026 Թ․