Ոսկու արտահանման սահմանափակումներ ՌԴ-ից․ ի՞նչ պետք է իմանան Հայաստանի քաղաքացիներն ու բիզնեսը

ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, ոսկի մատակարարող իրավաբանական անձանց համար գործում է նույն տրամաբանությունը։

Այսօրվանից՝ մայիսի 1-ից, Ռուսաստանում ուժի մեջ է մտնում աֆինացված ոսկու ձուլակտորների արտահանման հատուկ կարգը։ ՌԴ նախագահի հրամանագրով՝ սահմանվել է 100 գրամի շեմը, որը գերազանցելու դեպքում արտահանումն ընդհանուր առմամբ արգելվում է, սակայն կան կարևոր բացառություններ։

Ֆիզիկական անձինք կարող են 100 գրամից ավելի ոսկի դուրս բերել միայն Մոսկվայի երեք («Շերեմետևո», «Դոմոդեդովո», «Վնուկովո») և Վլադիվոստոկի («Կնևիչի») օդանավակայաններից՝ ունենալով Հարգորոշման պալատի հատուկ թույլտվությունը։

ԵԱՏՄ երկրներ, այդ թվում՝ Հայաստան, ոսկի մատակարարող իրավաբանական անձանց համար գործում է նույն տրամաբանությունը. արտահանումը «կապվում է» նշված չորս օդանավակայաններին և պարտադիր թույլտվությանը։ Սահմանափակումները չեն տարածվում միայն վարկային կազմակերպությունների (բանկերի) վրա։