Եվրամիությունը դադարեցրել է Սերբիայի ֆինանսավորումը

Իրավիճակն էլ ավելի սրվեց Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի եղբորորդուն՝ Յակուբ Զաքրիևին, Սերբիայի քաղաքացիություն շնորհելու սկանդալից հետո։

Եվրամիությունը կտրուկ քայլի է դիմել՝ սառեցնելով Սերբիային հատկացվող բոլոր զարգացման վճարումները։ Ֆրիբուրգում կայացած համաժողովի ժամանակ ԵՄ ընդլայնման հարցերով եվրահանձնակատար Մարթա Կոսը հայտարարել է, որ պատճառը երկրի դատական համակարգի հետընթացն է և ժողովրդավարական արժեքներից շեղումը։

Բրյուսելի համբերության բաժակը լցվել է ոչ միայն ներքին բարեփոխումների ձախողման, այլև Բելգրադի՝ Մոսկվայի հետ սերտ կապերի պատճառով։ Հիշեցնենք, որ Politico-ն ավելի վաղ կանխատեսել էր մինչև 1,5 մլրդ եվրոյի կորուստ Սերբիայի համար։

Իրավիճակն էլ ավելի սրվեց Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի եղբորորդուն՝ Յակուբ Զաքրիևին, Սերբիայի քաղաքացիություն շնորհելու սկանդալից հետո։ Թեև աղմուկից հետո քաղաքացիությունը չեղարկվեց, սակայն ԵՄ-ն սա դիտարկեց որպես ազգային անվտանգության սպառնալիք և Կրեմլի հետ վտանգավոր խաղերի հերթական ապացույց։ 2000 թվականից ի վեր Սերբիան ԵՄ-ից ստացել է ավելի քան 7 մլրդ եվրո, սակայն այժմ այդ ֆինանսական զարկերակը փակված է։